Բիզնես Պատմություն

Ինչպե՞ս է առաջացել դոլարի նշանը ($)

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Դոլարի նշանը ($) բոլորին է հայտնի, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում այն, որտեղից է հայտնվել կամ ինչպես առաջացել:

Դեռևս 1770-ական թվականներին, երբ անգլո-ամերկացիները գործարքներ էին կնքում իսպանո-ամերիկացիների հետ, հիմնական արտարժույթը, որն օգտագործվում էր իսպանական պեսոն է, որը նշվում էր լատինական P տառով:

Հետաքրքիր է, որ հենց այս p տառից էլ առաջացել է $ նշանը:

Այսպիսով, երբ խոսքը գնում էր հոգնակի թվերի մասին անգլո-ամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps: S տառը փոքրացված և տողի վերևի մասում: Տարիների ընթացքում գործարարների արագ գրի հետևանքով, P և տողավերևի S տառերը միաձուլվում են, և նոր գրվածքի վերևի մասը սկսում է հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Քանի, որ ամերիկացիները միշտ էլ պրակտիկ են եղել, նամանավանդ, երբ խոսքը գնում է գործարարների մասին, ապա շատ շուտով Ps գրվածքը կրաճտվել է այնքան, որ մնացել է միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:

Այն պահին, երբ ամերիկացիներն արդեն շրջանառության մեջ էին մտցնում դոլարը, ԱՄՆ-ում գրեթե ամենուրեք օգտագործվում էր պեսոն: Դոլարը մտցնելու պահին սահմանված փոխարժեքը մեկին-մեկ էր, ինչի արդյունքում էլ շատերի համար դոլարը նոր պեսո էր, ու պեսոյի նշանը սահուն կերպով անցավ դոլարին:

Այնպես որ այսօր, երբ գրում ենք 1000$, ստացվում է, որ գրում ենք 1000 պեսո:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: