Բիզնես

4 ուղի, թե ինչպես կարող ես հարստանալ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Կա հարստանալու 4 ուղի, որոնցից յուրաքանչյուրի համար պետք են տարբեր ունակություններ և հմտություններ: Դրանցից երկուսը ձեռքբերովի են, մեկը՝ ի ծնե, իսկ ամենավերջինն իրավիճակային է:

Այսպես՝

1. Մաստեր, էքսպերտ, կամ լինել առաջինը քո ոլորտում – Այս դեպքում Դուք պետք է լինեք Ձեր ոլորտում կամ նիշայի լավագույնը: Հիմա ուշադրություն դարձրեք Ձեր շուրջը և կտեսնեք, որ լավագույն բժշկի հետ հանդիպելը դժվար է, լավագույն էլեկտրիկը ժամանակ չունի, լավագույն խոհարարին վճարելը բավականին թանկ է, նա նույնպես ժամանակ չունի: Այնպես որ հարստանալու առաջին ուղին եղիր լավագույնը քո ոլորտում:

2. Վաճառք – Եթե մարդը կարողանում է վաճառել, ապա հարստանալու հարցում նրան ուղղակի ժամանակ է պետք: Այսպիսի մարդիկ ունեն հատուկ մեխանիզմներ, ըստ որի մյուսների արտադրածն ապրանքներն ու մատուցած ծառայությունները վեր են ածում գումարի:

3. Ձեռնարկատեր – Երրորդ ուղին ձեռնարկատերն է, ով ինչ-որ հնարավորություն է տեսնում ու սկսում է գործել, ֆինանսական միջոցներ գտնել, թիմ հավաքել, ստեղծել ինչ-որ բարիք և ներկայացնել սպառողին:

4. Օգնական – Այս դեպքն ավելի շատ իրավիճակային է, այսինքն կախված է, թե ինչ միջավայրում եք ծնվել, ում հետ եք շփվել: Օրինակ՝ փոքր ժամանակ հայտնի մարդկանցից մեկի հետ, եթե մտերիմ ես եղել, այսօր պաշտոն կունենաս, կամ ասենք մեր երկրում ճիշտ պահին ճիշտ տեղում ես հայտնվել:
Ահա մեծ գումարներ աշխատելու 4 հնարավոր տարբերակները, իսկ Ձեզնից մնում է ընտրել, թե որն է Ձեզ համապատասխան:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: