Ընտանիք

Ձուն երեխայի սննդակարգում

Երեխայի սննդակարգում ձվի օգտագործումը սկսվում է դեղնուցից, քանի որ սպիտակուցն առաջացնում է դիաթեզ:

  • Սպիտակուցով երեխային կարելի է կերակրել 1-1,5 տարի հետո: Առաջին անգամ երեխային կարելի է կերակրել դեղնուցի մեկ քառորդ կտորով` տրորելով այն կաթի կամ խառնուրդի մի քանի կաթիլի հետ: Հետագայում, դեղնուցը կարելի է խառնել բանջարեղենային պյուրեին: Առաջին տարում դեղնուցի մեկ քառորդն ամբողջովին բավարար է, և ոչ ամեն օր, այլ երեք օրը մեկ:
  • Թույլ խաշած ձուն երեխաներին կտրականապես խորհուրդ չի տրվում: Դա մեծացնում է ալերգիկ ռեակցիայի ռիսկը, բացի այդ, այն ճնշում է մարսողական ֆերմենտների գործողությունը:
  • Եթե նույնիսկ ձեր երեխան պատրաստ է նախաճաշին, ճաշին և ընթրիքին ձու ուտել, միևնույնն է չենք մոռանում, որ ձվի օգտագործման նորման մեծերի համար շաբաթը 4-6 հատ է, իսկ երեխաների համար` 3 հատ: Այդ քանակը ներառում է նաև ձվի պարունակությունը թխվածքների, կոտլետների և այլ ուտեստների մեջ:
  • Չպետք է մոռանալ, որ դեղնուցը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում: Եթե նույնիսկ երեխան ձվից ալերգիա չունի, օրաբաժնում կարելի է կրճատել դեղնուցի պարունակությունը: Շատ դեպքերում կարելի է միայն սպիտակուց օգտագործել, օրինակ թխվածքներում և այլն:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: