Բիզնես

Գերմանիայի IKEA-ն շների համար հատուկ կայանատեղ ունի

Ikea Keulen Yerevanstyle - Metronews
Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Այստեղ ամեն ամառ նույն խնդրի առաջ են կանգնում գնորդները: Շատ շներ չեն դիմանում շոգ մեքենաների մեջ սպասելով և սատկում են երկար սպասելով իր տիրոջ երկար գնումներին։

IKEA սրահը իր հաճախորդների շների համար հոգ տանելով գտել է հրաշալի լուծում։

Շվեդական կահույքի գիգանդ համարվող IKEA-ն Գերմանիայի Keulen քաղաքում հատուկ շների համար պատրաստել է սպասասրահ՝ մեքենայի կայանատեղերի մոտ: Պատրաստել են հարմար միջավայր, որտեղ շները կարող են սպասել, մինչ տերերը կվերադառնան գնումներից: Նրանք այդ ընթացքում հանգստանում են արհեստական խոտի վրա, ունեն ջուր և ամուր տեղեր՝ նրանց կապելու համար:

Հիանալի գաղափար

Այս գաղափարը մտածել են, որպեսզի փրկեն շներին անտեղի սատկելուց, որոնք սպասում են իրենց տերերին տոթ մեքենայի մեջ, մինչև նրանք կվերադառնան գնումներից։ Սոցիալական ցանցերում IKEA-ի այցելուները ողջունել են այս գաղափարը։ IKEA-ն միշտ փայլել է իր նորանոր գաղափարներով, որոնք անում է ի օգուտ գնորդի։

Աղբյուր՝ Metronieuws

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: