Բիզնես

Կրեյդլինի ուսումնասիրությունը քաղաքական բանավեճերի շուրջ

Քաղաքական բանավեճերը ուսումնասիրելիս Կրեյդլինը եկել է այն եզրակացության, որ  բանավեճի ընթացքում կանայք ավելի զգայուն են, քան տղամարդիկ:

Կին քաղաքական գործիչները հաճախ լիարժեք չեն կարողանում արտահայտել իրենց մտքերը ՝  էթիկայի կանոններին հետևելու  պատճառով: Այդ իսկ պատճառով կանանց մոտ նվազագույնի է հասնում ագրեսիայի մակարդակը: Տղամարդիկ ավելի արագ են կարողանում հասկանալ խնդրի էությունը, իսկ կանայք ավելի արագ են վելուծում՝ կենտրոնանալով մանրուքների վրա:

Հաճախ կարելի է նկատել, որ տղամարդկանց համար ավելի կարևոր է բանավեճի վերջնական արդյունքը, իսկ  կանանց համար՝  ընթացքը:

Այպիսով, խոսելով կին և տղամարդ քաղաքական գործիչների խոսքի մասին, կարելի է առանձնացնել՝

Կին քաղաքական գործիչներ Տղամարդ քաղաքական գոծիչներ
Ավելի էմոցինալ են իրենց ելույթներում, օգտագործում են ավելի շատ զգացմունքային բառեր Ավելի քիչ են արտահայտում իրենց զգացմունքները՝ ելույթին հաղորդելով ավելի չոր բնույթ:
Ելույթների ընթացքում ավելի շատ են օգտագործում բայեր և որակական ածականներ Ելույթների ընթացքում ավելի շատ օգտագործում են գոյականներ և հարաբերական ածականներ
Իրենց խոսքում ավելի շատ օգտագործում են  որշյալ հոդեր Իրենց խոսքում ավելի հաճախ են օգտագործում  անորոշ հոդեր
Կին քաղաքական գործիչների  ելույթը ավելի մեղմ է Տղամարդկանց մոտ ավելի շատ է նկատվում ագրեսիա
Կանայք ավելի շատ են օգտագործում անձնական դերանուններ Տղամարդիկ հակված են ավելի չեզոք  խոսքին
Կին քաղաքաքական գործիչները ավելի կարճ բառեր են օգտագործում իրենց խոսքում Տղամարդիկ ավելի շատ սիրում են օգտագործել երկար և բարդ բառեր
Կանանց խսքում կրկնությունները ավելի քիչ են հանդիպում Կրկնությունը տղամարդկանց խոսքի էական մասն է կազմում
Կանայք ավելի շատ են օգտագործում հարցական և բացականչական նախադասություններ Տղամարդկանց ավելի բնորոշ է հաստատական նախադասությունները

 

Քաղաքական խոսույթը ենթարկվում է բազում վերլուծությունների և գտնվում է շատ գիտնականների ուշադրության կենտրոնում:

Կին և տղամարդ քաղաքական գործիչները, օգտագորելով իրենց հատուկ խոսքային առանձնահատկությունները, հետապնդում են մեկ նպատակ՝ իրենց խոսքի առանձնահատկությամբ գրավել դիմացինի ուշադրությունը, հավատ ներշնչել և հաջողություններ գրանցել  իրենց քաղաքական գործունեության մեջ: Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ցանկացած ոլորտում կարելի է հանդիպել բացառությունների: Այս բնագավառը ևս բացառություն չի կազմում:

Հաճախ, մենք կարող ենք լսել կին և տղամարդ քաղաքական գործիչների ելույթներ, որնոք դուրս են բոլոր ուսումնասիրությունների շրջանակներից: Կարող ենք հանդիպել կին քաղաքական գործիչներ,  ովքեր կիրառում են տղամարդուն բնորոշ խոսքային առանձնահատկություններ և հակառակը: Նման դեպքերը հիմնականում ունեն իրենց բացատրությունները և կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով և հետապնդում են տարբեր նպատակներ:

Քաղաքական խոսույթի առանձնահատկությունները հաշվի առնելը կամ անտեսելը կարող է կանգնեցնել այս կամ այն քաղաքական գործիչին, անկախ նրա գործունեության բնույթիցհաջողությունների և անկումների առջև: Ուսումնասիրելով և վելուծելով քաղաքական խոսույթը, քաղաքական գործիչները կարողանում են ցանկացած իրավիճակում ճիշտ բառեր գտնել և պատվով դուրս գալ անսպասելի իրավիճակներից:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: