Բիզնես

Գործնական հարաբերություններում ժեստերի իմացության կարևորությունը

Գործարքներ կնքելու ժամանակ հետևյալ ժեստերն իմանալը կարևոր է.

  • Եթե  զրուցակիցը  ձեռքերը  դնում  է  գոտկատեղին, դա նշանակում է, որ տարածության մեծ մասը նրանն է և  նա  դրության  տերն է:
  • Ստելիս ցուցամատով փակում են բերանը, տրորում են  քիթըքորում աչքերը: Ստելիս  հաճախ են հպվում հագուստին, հպվում են ականջի  բլթակին, ժպտում են, բայց ոչ աչքերով, որորվհետև հայացքը չի ստում և լավ հոգեբանը կարող է աչքի  բբի լայնացումից և նեղացումից հասկանալ ստում է դիմացինը,            թե ոչ:

Պայմանագիր կնքելիս շատ կարևոր են հետևյալ ժեստերի իմացությունը.

  • Ակնոցի ապակին մաքրելը նշանակում է դադար:
  • Մատներով թմբկահարել-նյարդային վիճակ:
  • Հենվել աթոռի թիկնակին-գործարքի բարեհաջող ընթացք:
  • Ակնոցի ծայրը բերանը դնել-դադար մտածելու համար:
  • Ծոծրակը կամ ականջի հետևը քորել-այդ մարդուն վստահել չի կարելի:
  • Ձեռքերը կրծքին խաչել-ագրեսիվ տրամադրություն:
  • Ձեռքի ափերը ծնկեներին դրած-տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության դրսևորում:
  • Ձեռքի մատները ջարդրտել-հոգեկան ինքնահանգստացման միջոց, որը գործարքի ժամանակ գռեհիկ է:

Ձեռքի ափերը իրար շփելը բացասական մտադրվածություն է:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: