Ճամփորդություն

10 ճանապարհ, որ արժե անցնել, գոնե կյանքում մեկ անգամ

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Մենք` բոլորս, արդեն հասցրել ենք վայելել ճամփորդություններ`  հարմարավետ ինքնաթիռներով, ինքնատիպ հյուրանոցներում՝ այն էլ 3 անգամյա սնունդով:

Բայց և այնպես, արկածային ոգին, իրականում, ուսերին գցած ճամփորդական պայուսակով ուղևորության մեջ է:
Ահա այսպես կարելի է իսկապես ճանաչել օտար երկիրը, փորձել ձեր ուժերը և զգալ ձեզ այս հրաշագեղ Երկիր մոլորակի մի մասը:

1. Աստիճան դեպի երկինք: Հավայան կղզիներ3

Խայկ արահետը կամ այսպես կոչված աստիճաններ դեպի երկինք վայրը պաշտամունքային էքստրեմալ երթուղի է` բաղկացած 4000 աստիճաններից: Սա պատրաստել են ամերիկացի զինվորականները Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, որպեսզի հասնեին լեռների վրա տեղակայված ալեհավաքներին:

Տեղական իշխանությունները ժամանակ առ ժամանակ փակում են վտանգավոր աստիճանների մուտքը, սակայն այնտեղ հասնել ցանկացողները չեն քչանում: Ամեն դեպքում, եթե որոշել եք բարձրանալ այստեղ, ապա լավ կլինի ներքև ընդհանրապես չնայել:

2. Ուխտագնացության ճանապարհ դեպի Սիկոկ: Ճապոնիա18686060-R3L8T8D-1000-1

Սիկոկու կղզին պահպանել է իր ողջ գեղեցկությունն ու հմայքը, ահա թե ինչու, կղզի տանող երկար ճանապարհով անցնում են ոչ միայն բուդդայական ուխտավորները՝ կոնաձև գլխարկներով, այլ նաև զբոսաշրջիկների մեծ բազմություն:
Երթուղին տևում է ուղիղ 2 ամիս, իսկ այդ երկար ուղևորության ընթացքում կարելի է տեսնել 88 հին բուդդայական տաճարներ՝ ամենագեղեցիկ ճապոնական այգիներով:

3. Ինկերի արահետ: Պերու1433922253787_0

Ինկերի կողմից կառուցված հին ճանապարհը կանգուն է մոտ 6 հազարամյակ և այսօր նույնպես էքսկուրսավարները տանում են այնտեղ հազարավոր զբոսաշրջիկների:
Ճանապարհը մե՛րթ խորանում է ջունգլիներում, մե՛րթ հասնում բարձրաբերձ լեռներին, իսկ վերջում սպասվում է իսկական հայտնություն՝ «քաղաք երկնքում»:

4. Ազգային պարկ Սարեկ: Շվեդիա4

Լապլանդիա՝ Սառցե թագուհու երկիր: Սա հեքիաթ չէ, սակայն բնապատկերները հեքիաթային տեսք ունեն: Իր վայրի հյուսիսային բնությանն ավելի լավ ծանոթանալու համար կարող եք այցելել Սերերկ ազգային պարկ :
Ճանապարհորդներին այստեղ սպասում են Շվեդիայի ամենաբարձր լեռները, գետերը, սառցադաշտերը, հյուսիսային լույսը և աննկարագրելի ազատության զգացում:

5. Լիկյան արահետ: Թուրքիա5

Լիկյան արահետը կբացի ձեր առջև այս երկրի հրաշալիքները՝ փիրուզագույն խորը նեղուցներից մինչև ժայռափոր դամբարաններ:

6. Կրակե ծովածոց: Ավստրալիա6

Այս վայրն անվանվել է Կրակե ծովածոց իր ափամերձ ժայռերի անսովոր վառ նարնջագույն  գունավորման շնորհիվ:
Քառօրյա երթուղին անցնում է ափի երկայնքով, որը հնարավորություն է ընձեռում հիանալ անիրատեսական գեղեցիկ վայրերով, որոնց անհնար է հանդիպել աշխարհի որևէ այլ հատվածում:

7. Ցամաքային արահետ: Ավստրալիա7

Հայտնի այս ավստրալիական երթուղին տանում է դեպի Տասմանիայի ամենագեղեցիկ վայրերի՝ բարձրաբերձ լեռների, բյուրեղյա պարզ լճերի, ջրվեժների և հավամրգային դաշտերի մոտ:

8. Սուրբ Հակոբոսի ճանապարհ: Իսպանիա8

Միջնադարում այս ճանապարհով անցել են ուխտավորները և իրենց հարգանքի տուրքը մատուցել սուրբ Հակոբոսի գերեզմանի մոտ:
Մեր օրերում նույնպես շատ են այցելողները: Այստեղ ոչ միայն ուխտավորներն են այցելում, այլև նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել իրենց:

9. Ազգային պարկ Զիոն: ԱՄՆ9

Զիոնը ժայռերի  կույտերի, քարե սարահարթերի, խոր ձորերի և խորդուբորդ արտասովոր թունելների արահետ է և այս ամենը գունավորված են բազմազան գույներով՝ վարդագույն, նարնջագույն, կարմիր, զմրուխտե կանաչ և երկնագույն:
Գտնվելով այս կախարդական վայրում՝ փոքր-ինչ դժվար է հավատալ, որ Երկիր մոլորակի վրա եք գտնվում:

10. Հետիոտների համար նախատեսված ուղղի Աննապուրնայի շուրջ: Նեպալ10

Աննապուրայի լեռնազանգվածի շուրջ ճանապարհորդությունից հետո ոչ ոք նույնը չի վերադառնում: Նեպալյան լեռները բարձր են, իսկ կիրճերը խորը:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: