Yerevan Style

YerevanStyle-ը 6 ամսական է. ծանոթացեք մեր աշխատակազմի հետ

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

YerevanStyle-ի հիմնադրման նպատակներն են՝ նպաստել հայ երիտասարդության մտավոր զարգացմանը, ոգեշնչել նրանց, կրթել և լցնել նրանց առօրյան հետաքրքիր նյութերով։

Մենք երազում ենք, որ կրթությունը, բարոյական արժեքները, դրական մտածելակերպը, սերն ու հարգանքը դառնան երիտասարդների կյանքում թանկ իրականություն։

Քաջալերել երիտասարդներին, ներդրում կատարել նրանց մեջ, սովորեցնել սիրել դիմացինին, սիրել երկիրն ու իր ընտանիքը, ունենալ այս ամենի մեջ յուրահատուկ անհատականություն․  այս ամենը շատերի համար երազանք է, իսկ մեր անձնակազմի համար՝ նպատակ, որը կիրականանա։

Եթե ուզում ենք ունենալ հզոր հասարակություն, պետք է ունենանք հզոր ընտանիքներ։ Հզոր ընտանիքը ինքնըստինքյան չի կառուցվում, այլ ծնողների կողմից պահանջվում են ջանքեր, ներդրումներ տարբեր բնագավառներում, որ այն դառնա հզոր, բարեպաշտ և պիտանի հասարակությանը։
Այս ամենը ձեռք կբերենք այն դեպքում, երբ բաց կլինենք սովորելու, ընդունելու, ոգեշնչվելու, կարծիքներ լսելու և դիմացինին հարգելու համար։

yerevanstyle-about

Ծանոթացեք մեր անձնակազմի հետ

Մեր ընթերցողները հաճախ կարդում են տարբեր հոդվածներ, բայց այսօր կկենտրոնանանք մեր ամբողջ թիմի վրա, որի շնորհիվ կա YerevanStyle-ը։ Մեր թիմը բաղկացած է տարբեր անձանցից, ովքեր ունեն տարբեր տեսակետներ, տարբեր դիրքորոշումներ՝ կապված քաղաքականության, կրոնի, արվեստի և կյանքի հետ։ Բայց կա մի բան, որը միաբանում է մեզ բոլորիս՝ դա այն վստահությունն է, որ մենք ընդունակ ենք ստեղծագործել և մեր ստեղծագործությունները դրականորեն մատուցել մեր ընթերցողին։ Մեր անձնակազմի երազանքն է՝ ստեղծել Հայաստանում ամենալավ և հետաքրքիր աշխատատեղերը։

Ինչպե՞ս կարող եք աջակցել

Դուք կարող եք աջակցել մեզ այն հրաշալի գործի մեջ, որը մենք սկսել ենք՝ ի շահ մեր ազգի։ Ամենամեծ աջակցությունը ձեր կողմից կլինի այն, որ ամենքդ պատմեք ձեր ամենահարազատ 5 անձանց YerevanStyle-ի մասին և քաջալերեք, որ այցելեն մեր էջերը սոցցանցերում և ցանկության դեպքում տան իրենց հավանությունը։

about-yerevanstyle-ipad

Շնորհակալություն

YerevanStyle-ը չէր լինի, եթե չլինեին նրա ընթերցողները։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ։ Ուրախ ենք, որ կարողանում ենք մեր լուման ներդնել ձեր առօրյան հետաքրքիր դարձնելու գործում։

Հարգանքներով՝

Կարեն Հակոբյան
YerevanStyle.com

Իմացեք ավելին՝ այցելելով about.yerevanstyle.com

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: