Բանաստեղծություններ

Սպասում եմ…

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Սպասում եմ, կգա՞ս,
Տխրել եմ արդեն,
Արի, որ մտքիս
Խաղաղություն տաս:

Կամ էլ իմ խաղաղ
Միտքն ալեկոծես,
Երբ քո համբույրով
Շուրթերս օծես:

Երբ վերջին անգամ մենք հանդիպեցինք,
Արևոտ օր էր՝ լուսավոր, պայծառ,
Իմ սրտում սակայն խավար էր ներկան,
Երկինքն ամպամած մթին էր այնքան,
Ասես դու էիր լույս տալիս սրտիս,
Ժպիտով բացում գանձերիը մտքիս:

Հիմա էլ ավաղ չկաս իմ կյանքում,
Միտքս էլ քո մասին երգեր չի երգում:

Ուզում եմ տեսնել դու՞ էլ ես մենակ,
Ուզում եմ լսել, թե չե՞ս փոշմանել,
Որ սրտիդ խորքից պատկերս ես հանել:
Մի կողմ ես նետել ձայնս քո մտքից,
Բայց խիղճդ ահա կանչում է խորքից:

Մենք չենք հանդիպում, չենք տեսնում իրար,
Չկամ քո կողքին, դու էլ` ինձ համար,
Սակայն մեր սրտի գետերը վարար,
Ակոս են փնտրում, որ հատվեն իրար:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանել գրառումը