Գիտություն և ՏՏ

Windows 10-ի արձագանքները. Microsoft-ի վերադարձը

Նույնիսկ Microsoft-ն է ընդունում՝ Windows 8-ը մեծ սխալ էր:

Սկզբնապես այն ուներ 2 օպերացիոն համակարգ. մեկը մեզ շատ ծանոթ և հայտնի Windows 7-ին նման, իսկ մյուսը ավելի նորացված, գունագեղ, պատրաստված այլ դիզայնով և նոր տպագրության եղանակով: Այն գլխավորապես նախատեսված էր սենսորային սարքերի համար (պլանշետ և լափթոփ):

Դժբախտաբար այս համակարգը ուներ մի մեծ բացասական կողմ. Օգտատերը ստիպված էր կատարել նույն գործողությունները՝ բացել դիտարկիչը, աշխատել Control Panel-ով երկու տարբեր եղանակով:

Սակայն Windows 8-ի ժամանակաշրջանը կարելի է համարել ավարտված: Որպես այս համակարգի ձախողման հետևանք Microsoft-ը, չթողարկելով  Windows 9-ը, անցում կատարեց 10-ին: Բայց ընկերությունը զգուշացրեց օգտատերերին, որ մինչև վերջնական թարմացումները հասանելի կլինեն բոլորին, հարկավոր կլինի որոշ ժամանակ:

win

Այն անվճար է

Windows 10-ը միայն համակարգիչների համար չէ, ավելի ցածր կարգի տարբերակները գործում են նաև պլանշետների և հեռախոսների համար: Եթե ձեր համակարգչի ներկայիս օպերացիոն համակարգը 7,8 կամ 8.1 է, ապա այս թարմացումը կլինի անվճար:

Սա մի մեծ մարտահրավեր է, որը Microsoft-ը դեռ երբեք չէր ընդունել: Apple ընկերության MacOS օպերացիոն համակարգի թարմացումները միշտ եղել են անվճար, բայց Microsoft-ի համար Windows-ը հանդիսանում է ամենամեծ շահույթի աղբյուրը: Ընկերությունը իրապես ցանկանում է, որ Windows 10-ը մեծ տարածում ունենա ամբողջ աշխարհում:

Ահա ծրագրային պահանջները այս համակարգի համար: Դրանք  նույնն են, ինչ Windows 7-ում և 8-ում, այսինքն ձեզ հարկավոր չէ նոր, ավելի հզոր համակարգիչ:

Վերադարձավ Start Menu կոճակը

Windows 10-ի աշխատանքային սեղանի ձախ մասում վերադարձավ մեզ արդեն հարազատ դարձած Start Menu կոճակը: Այն աշխատում է մեզ հայտնի սովորական ձևով: Այս բաժնում տեղադրված են ամենաշատ օգտագործվող և վերջերս ավելացված ծրագրերը: Նաև կան կարգավորումների կոճակը (settings), միացման կոճակը (power), ֆայլերի փնտրման կոճակը (file explorer) և բոլոր ծրագրերի կոճակը (all apps): Սակայն այստեղ կան նաև Windows 8-ից մնացած սալիկային դիզայնով տեղադրված ծրագրեր:

Բայց քանի որ այդ ծրագրերի մեծամասնությունը պարունակում են տվյալ պահին տրվող ինֆորմացիա, հետևաբար նույնիսկ պետք չէ սեղմել նրանց վրա, ինչպես օրինակ՝ եղանակի տեսությունը, ժամանակը տվյալ պահին և թարմ նորությունները:

Դուք կարող եք ձևափոխել Start Menu-ի բոլոր բաժինները և փոխել սալիկների չափսը՝ հարմարացնելով ձեր ցանկության հետ, ինչպես որ անում էիք Windows 8-ում:

Իսկ եթե դուք այն քիչ քանակությամբ մարդկանցից եք, որոնց իրապես դուր է եկել Windows 8-ը, դուք նույնիսկ կարող եք փոխել Start Menu-ն ամբողջ էկրանով:

Բայց կարևոր գործոններից մեկը այն է, որ Windows 10-ում Start Menu բաժինը ավելի շատ է համապատասխանում Menu հասկացողությանը: Այն չի զբաղեցնում ձեր աշխատանքային սեղանի ամբողջ տարածքը և չի խոչընդոտում այն գործառույթներին, որոնք դուք իրականացնում եք տվյալ պահին:Win10-Start

Բոլոր ծրագրերն այժմ աշխատում են իրար նման

Windows 10-ում առկա էին 2 տեսակի ծրագրեր. «սովորական» ծրագրեր, ինչպիսիք են Word-ը, Excel-ը, Photoshop-ը, և նոր տեսակի և նոր ձևով դիզայնավորված ծրագրեր՝ սենսորային սարքերի համար նախատեսված: Այդ սալիկային դիզայնով պատրաստված ծրագրերը չունեն ընտրացանկ և չունեն առանձին պատուհան: Նրանք պահանջում են ամբողջ աշխատանքային սեղանը: Այդ ծրագրերը հասանելի են միայն Microsoft Online Store-ում և պատրաստված են պարզ դիզայնով և արագընթաց աշխատանքի համար՝ հատուկ պլանշետների և սմարթֆոնների համար:

Դա նշանակում է, որ դու պետք է հմտացած լինես՝ աշխատելու 2 տեսակի ծրագրերի հետ:

Վերը նշված ծրագրերը կան նաև Windows 10-ում, բայց այս օպերացիոն համակարգում վերացված են 2 տեսակի ծրագրերի գրեթե բոլոր տարբերությունները: Այժմ սենսորային սարքերի  համար նախատեսված այս ծրագրերը ունեն սովորական Windows-ի ծրագրերի տեսքը: Ունեն պատուհաններ և ավանդական կոճակներ աշխատանքային սեղանի վրա: Ինչևէ, կան որոշ տարբերություններ: Նրանք անվանվում են Microsoft Store Apps, քանի որ նրանց կարելի է ձեռք բերել միայն այդ բաժնից: Բայց նրանց օգտագործումը դարձել է ավելի հեշտ և հասկանալի. ոմանք նույնիսկ չգիտեն, որ աշխատում են 2 տարբեր ծրագրերի տեսակներով:
Windows-10-Start-Menu-to-Get-Transparency-and-Resizing-Options-in-Next-Build-471323-2

Edge Browser-ը փոխարինեց Internet Explorer-ին

Windows 10-ում հանրահայտ Internet Explorer դիտարկիչը փոխարինված է լրիվ նորացված Edge Browser-ով: Այն դիզայնավորված է՝ օգտագործելու ինչքան հնարավոր է քիչ տարածք աշխատանքային սեղանի վրա, որպեսզի ավելի շատ տարածք տրամադրվի ձեր կողմից օգրագործվող կայքերի համար:win

Edge-ը ավելի արագ, գեղեցիկ և մոդերն դիզայնով պատրաստված դիտարկիչ է: Այնտեղ կան բոլոր այն կոճակները, որոնք կան բոլոր հայտնի բրաուզերներում, ինչպես նաև հին Internet Explorer-ում:

Ինչպես նաև դուք կարող եք հետևել նորություններին, տեսնել եղանակի տեսությունը և տեղյակ լինել դրամական շուկայում տեղի ունեցող փոփոխություններին՝ օգտագործելով հենց կայքի անվանումը գրելու համար նախատեսված տարածքը:

win2

Բացել բոլոր պատուհանները՝ սեղմելով մեկ կոճակ

Աշխատանքային սեղանի ներքևի մասում գտնվող առաջադրանքների տողում (task bar) գտնվող կոճակի շնորհիվ դուք կարող եք միանգամից տեսնել բոլոր պատուհանները, որոնք տվյալ պահին ակտիվ են:
win3

Այն նման է Alt+Tab գործողությանը: Բայց այս գործողությունը օգտագործում է չափազանց քիչ քանակությամբ օգտատերեր: Microsoft-ի կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Windows-ի օգտատերերի 94%-ը չգիտի այս կոճակներով կատարվող գործողության մասին: Եվ դրական կողմերից գլխավորն այն է, որ դուք պարտավոր չեք օգտագործել ստեղնաշարը և այս սեղմակը կարող եք արագ սեղմել մկնիկի միջոցով:

Բոլոր կարգավորումները կարելի է փոխել մեկ ծրագրով

Windows 8-ում կար մի փոքր պատուհան, որտեղ կարելի էր փոխել այն կարգավորումները, որոնք առավել շատ են օգտագործվում ձեր համակարգչում (settings): Իսկ համակարգչի բոլոր կարգավորումները առկա էին Control Panel-ում:

Իսկ Windows 10-ում արդեն առկա է մեկ Settings պատուհան, որտեղ զետեղված են համակարգչի բոլոր կարգավորումները: Այս պատուհանը ունի նոր դիզայն և ավելի հակիրճ տեսք: Նաև այս համակարգում առկա է հին Control Panel-ը:win6

Նոր սեղմակ Action Centre

Առաջադրանքների տողի (task bar) աջ մասում առկա է նաև մի սեղմակ, որը բացում է Active Centre պատուհանը: Այս պատունանում կան որոշ ակտիվ գործողությունների սեղմակները, ինչպիսիք են Wi-Fi-ը, Ինքնաթիռի ռեժիմը (Airplane mode) և այլն: Այստեղ են երևում նաև համակարգչի մասին բոլոր ծանուցումները՝ կապված ներքին ծրագրերի և համացանցի հետ:
win7

Ինչպես և շատ նորացումներ, Windows 10-ում այս սեղմակը նույնպես շատ հարմար, արագ և շատ օգտագործվող միջոց է:

Windows 10-ում կան նաև այլ նորացումներ, սակայն մենք ներկայացրեցինք այն փոփոխությունները, որոնք ավելի զգալի են այս համակարգը օգտագործելու ժամանակ:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: