Երաժշտություն Հայ դասականներ

Հովհաննես Թումանյան — Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա…

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ, անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին, քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ-անուշ,
Շվին փչեց հովիվն ահա՝
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

View from Dsegh Village

Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: