Ապշեցնող

20 ինֆորմացիա, որոնց մասին չեք կարդա ոչ մի գրքում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

1․ Տոկիոյի բնակիչներին լավ հայտնի է, որ իրենք շնչում են աշխարհի ամենակեղտոտ օդը: 75.000 գործարանային ծխնելույզների խեղդող ծուխը և 1,5 մլն ավտոմեքենաների արտանետած գազերը աղտոտում են Տոկիոյի օդն ավելի շատ, քան աշխարհի մյուս քաղաքներում: Ամեն ամիս Տոկիոյի մեկ քառակուսի կիլոմետրի վրա «տեղում» է 24 տոննա մուր (Նյու Յորքում’ 17 տոննա): Փողոցային երթևեկություն կարգավորողները հարկադրված են պարբերաբար ընդհատել իրենց ծառայությունը թթվածին շնչելու նպատակով:
Սրճարաններում ու խանութներում տեղադրված են թթվածնային ավտոմատներ, որոնցից թթվածնի շիթ է ցայտում. օգտվելու արժեքն է 25 ցենտ: Այն օրերին, երբ քաղաքի վրա իջնում է ծխի և մառախուղի ամպը, աշակերտները դպրոց են գնում դեմքներին թանզիֆե դնչկալներ կապած: Սակայն, դա էլ չի օգնում: Դպրոցներից մեկի տնօրինության հաղորդման համաձայն՝ աշակերտների մեկ հինգերորդը տառապում է աչքերի ու քթըմպանի հիվանդություններով:

2․ Աշխարհի ամենատարածված անունը Աննան է. այն կրում են մոտ 100 մլն կին, իսկ տղամարդկանց մեջ ամենատարածվածը Մուհամեդն է:

3․ Աշխարհի ամենամեծ ընտանիքն ապրում է Հնդկաստանում. Զիոն Չանան (Ziona Chana) ունի 39 կին, 94 սեփական երեխա և 14 հոգի’ կանանց երեխաները: Հասցրել է ունենալ 33 թոռնիկ:

4․ Երբեք չամուսնացած հանրահայտ մարդկանց թվում են Ջեյն Օսթենը, Բեթհովենը, Շոպենը, էմիլի Դիքենսոնը, Հենրի Ջեյմսը, Թուլուզ-Լոտրեկը, Թորոն, Վոլտերը, Շոպենհաուերը։

5․ Լաս Վեգասը տիեզերքից երևում է որպես ամենապսպղուն կետը Երկրի վրա:

6․ Հայաստանում 5 ամենատարածված ազգանուններն են (հերթականությունը՝ ըստ տարածվածության աստիճանի).
1) Հովհաննիսյան
2) Հարությունյան
3) Սարգսյան
4) Խաչատրյան
5) Գրիգորյան։

7․ Ամենատարածված հայկական անունների ցանկը
Միլենա, Անի, Մարիամ, Էլեն, Անահիտ, Աննա, Մերի, Լիլիթ, Մանե , Գայանե:
Նարեկ, Դավիթ, Էրիկ, Գոռ, Արման, Արմեն, Արթուր, Սամվել, Վահե, Տիգրան:

8․ Աշխարհում ամենագործածական ազգանունը Դարբինյանն է՝ տվյալ լեզվի համապատասխան իմաստի բառով և ածանցով, ինչպես Կուզնեցով, Կովալենկո, Սմիթ (անգլերեն), Շմիդ (գերմաներեն):

9․ Աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե, այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է:

10․ Հայ երգահան Տիգրան Չուխաջյանի Արշակ Բ օպերան Արևելքի երաժշտական պատմության մեջ ամենառաջինն է:

11․ «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանել է համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:

12․ Այբբենարան կազմելիս, տառեր ուսուցանելիս հաշվի են առնում տառերի գործածության հաճախականությունը: Ամենից շատ գործածականը «ա» ձայնավորն է:

13․ Անգլերեն այբբուբենում ամենաշատ օգտագործվող տառը «E» տառն է, ամենաքիչ օգտագործվողը՝ «Q»-ն:

14․ Եվրոպական լեզուներից ամենակարճ այբբուբենն ունեն իտալերենը և ֆիններենը՝ ընդամենը 21 տառ: Իսկ ամենաերկար այբբուբենը Կովկասում ապրող աբազիններինն է՝ 71 տառ:

15․ Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենից շատ և բարձրաձայն խոսում են իտալացիները, ապա’ բրազիլացիներն ու մեքսիկացիները:

16․ Աշխարհի ամենալռակյաց ժողովուրդները ֆիններն են, այնուհետև կանադացիները:

17․ Աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը համարվում է Եվրոպայի առաջին տպագրիչ Գուտենբերգի 1455 թ.-ին հրատարակած «Աստվածաշունչը», որի մեկ օրինակի համար 1926-ին վճարել են 35հզ. դոլար: Ներկայումս այն պահպանվում է ԱՄՆ կոնգրեսում:

18․ Նյու Յորքի «Four Seasons» հյուրանոցի համարն ամենաթանկ արժեցողն է ամբողջ աշխարհում: Մեկ գիշեր այստեղ անցկացնելու համար պետք է վճարել 44.000 դոլար:

19․ «Գինզա Տանակա» նորաձևության տան ներկայացրած պայուսակն ամենաթանկն է. արժեքը’ 1 900 000: Պայուսակն ունի 2182 ադամանդ:

20․ Աշխարհի ամենաթանկ կազմակերպությունը «Apple»-ն է. արժեքը գնահատվում է 363 միլիարդ ԱՄՆ դոլար:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան