Ճամփորդություն

30 խորհուրդ ճամփորդությունից առաջ

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

30 խորհուրդ, որոնց մասին գուցե դուք չէիք մտածել, թեև ճանապարհորդել եք շատ անգամներ:

1. Օնլայն տոմս կամ հյուրանոց ամրագրելու համար օգտվեք ինկոգնիտո (New Incognito Window) հրամանից:

Ամրագրման կայքերը հաճախ հետևում են ձեր այցելություններին և կարող են բարձրացնել գինը, միայն այն պատճառով, որ դուք արդեն այցելել եք իրենց կայք:
7777060-R3L8T8D-600-1

2. Հեռախոսի լիցքավորման սարքերը և լարերը կարող եք տանել ձեզ հետ ակնոցների համար նախատեսված տուփի մեջ:7777260-R3L8T8D-600-2

3. Օգտագործեք խմելու ձողիկները ձեզ հետ միայն անհրաժեշտ քանակությամբ կոսմետիկ միջոցներ տանելու համար:3

4. Եթե ցանկանում եք, որ հագուստը մնա թարմ, ապա ճամպրուկի ներքևի հատվածում դրեք հակաստատիկ անձեռոցիկներ:7777160-R3L8T8D-600-4

5. Եթե ցանկանում եք պաշտպանել ձեր լիցքավորող սարքի լարն անցանկալի պտույտներից և վնասվածքներից, ապա օգտագործեք հին գրիչի պտուտակը:
7777210-R3L8T8D-600-5

6. Շրջանցեք օդանավակայանի պետքարանում գոյացող երկար հերթերը:

Խորհուրդը կարող է թվալ անհեթեթ, սակայն առաջին տերմինալը միշտ առավել մարդաշատ է: Այսպիսով, օգտվեք մեկ այլ պետքարանից՝ խուսափելով հերթերից և խնայելով թանկագին ժամանակը:
7777110-R3L8T8D-600-6

7. Թղթե ամրակը կօգնի պաշտպանել ածելիի սայրը կոտրվելուց:7777510-R3L8T8D-600-7

8. Եթե դուք մոռացել եք ձեր հեռախոսի լիցքավորման սարքը, ապա այն կարելի է լիցքավորել հեռուստացույցի USB լարի միջոցով:
7777310-R3L8T8D-600-8

9. Ոլորեք հագուստն այսպես, քանի որ այսպես ավելի քիչ տեղ է զբաղեցնում ճամպրուկի մեջ:

9

10. Եթե ունեք այնպիսի հագուստ, որ ցանկանում եք չճմրթվի, ապա փաթաթեք այն բարակ ծածկույթ ունեցող նուրբ թղթով:7777360-R3L8T8D-600-10

11.  Այս փոքրիկ տուփերը շատ հարմար միջոց են հանդիսանում զարդերը տեղափոխելու համար:7777460-R3L8T8D-600-11

12. Ճամփորդությունից առաջ նկարեք բոլոր կարևոր փաստաթղթերը:

Կորստի կամ գողության դեպում դուք կունենաք անձնագրի, նույնականացման քարտի, չվերթի մասին տեղեկության պատճենները, որոնք հեշտությամբ կարող եք տեղադրել սմարթֆոնի կամ պլանշետի մեջ:
7777560-R3L8T8D-600-12

13. Արագացրեք ստուգումը օդանավակայանում:

Բոլոր փոքր իրերը տեղադրեք դրամապանակի մեջ, իսկ հեռախոսը և բանալիները՝ ճամփորդական պայուսակի մեջ, մինչ անցման գոտում դնելը:  Այսպիսով, դուք ստիպված չեք լինի հանել դրանք առանձին-առանձին և կխնայեք ժամանակ:7778060-R3L8T8D-600-13

14. Լոգանքի համար նախատեսված գլխարկով կարելի է ծածկել կոշիկները:7777660-R3L8T8D-600-15

15. Սմարթֆոնը դրեք ինքնաթիռի ռեժիմի վրա, քանի որ այդպես կխնայեք էներգիան իսկ հեռախոսը շուտ կլիցքավորվի:7777610-R3L8T8D-600-16

16. Որպեսզի ականջակալները չխճճվեն, այսպես փաթաթեք դրանք թղթե ամրակի վրա:17

17. Մազի ամրակները կարելի է պահել Tic Tac-ի տուփերի մեջ:7777760-R3L8T8D-600-18

18. Վերնաշապիկի օձիքը ուղիղ կմնա, եթե մեջտեղում դնենք ոլորված գոտի:19

19.  Տեղ վերցրեք ինքնաթիռի թևերի մոտ, քանի որ այս մասում այդքան շատ տատանումներ չեն լինում:

Ինքնաթիռի թևերին մոտ նստատեղերը ավելի քիչ են ենթարկվում տատանումների՝ ինքնաթիռի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ:7777810-R3L8T8D-600-20

20. Ok maps հրահանգը թույլ է տալիս պահպանել Google Maps-ի նկարները և օգտվել դրանցից անգամ օֆլայն ռեժիմում:7777910-R3L8T8D-600-22-1

21. Փորձեք փաթեթավորել բոլոր իրերը ձեռքի ուղեբեռի մեջ:

Վակումային պայուսակներն աներևակայելիորեն նվազեցնում են ուղեբեռի ծավալը, բացի այդ, մեկ այլ ուղեբեռի կարիք այլևս չեք զգա:7778210-R3L8T8D-600-23-1

22. Թարս ծալեք բաճկոնները, որպեսզի չկեղտոտվեն:
26

23. Ուշադրություն դարձրեք, որ ձեր ուղեբեռի մեջ ոչինչ չթափվի:

Ամուր պտտացրեք կափարիչները, ծածկեք անցքերը կպչուն ժապավենով: Այսպիսով, դուք կկանխեք հեղուկի հոսքը ուղեբեռի մեջ:28

 

24. Օգտվեք GPS համակարգից:

Եթե դուք դեռ չեք ներբեռնել այն երկրի քարտեզը, որտեղ գնում եք, ապա հյուրանոցից դուրս գալիս՝ տեղում, կարող եք ներբեռնել Google maps-ից: Այնուհետև, անջատեք համացանցը կամ միացրեք ինքնաթիռի ռեժիմը: Միացրեք GPS-ը և դուք հեշտորեն կկարողանաք կողմնորոշվել տեղանքում:7780310-R3L8T8D-600-312

25. Եթե դուք ձեր լիցքավորող սարքերը մոռացել եք տանը, ապա կարող եք խնդրել հյուրանոցի աշխատակցին տալ մեկը:

Հյուրանոցի ընդունարանում կարելի է տեսնել մի տուփ լիցքավորող սարքեր՝ մոռացված նախկին հաճախորդների կողմից:7778510-R3L8T8D-600-32

26. Եթե ցանկանում եք գումար խնայել, ապա օգտվեք ոչ թե օդանավակայանի արտարժույթի փոխանակման կետերից, այլ՝ բանկոմատներից:

Բանկոմատների մեծամասնությունն առաջարկում են շատ ավելի բարենպաստ տոկոսադրույք, քան արտարժույթի փոխանակման կետերը:7778710-R3L8T8D-600-36

27. Օդանավակայանում անվճար կարող եք միանալ Wi Fi-ին:

Գտնվելով օդանավակայանում՝ ավելացրեք «?.jpg» ամեն URL հասցեի վերջում, որպեսզի խուսափեք Wi Fi-ի համար պահանջվող, անհեթեթ բարձր գներից:7778960-R3L8T8D-600-371

28. Եթե ճանապարհորդեք ձեր երկարացման լարի հետ միասին, ապա կդառնաք հերոս և փրկիչ ամբողջ օդանավակայանում:7778660-R3L8T8D-600-38

29. Երկրում մնալու վերջին օրը հավաքեք բոլոր փոքր գումարները և տվեք անտուն մարդկանց:7778810-R3L8T8D-600-40

30. Ամենագլխավորը՝ շարունակեք ճանապարհորդել:Young happy woman with backpack standing on a rock with raised hands and looking to a valley below

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: