Եթե կարծում եք, թե չեք կարող սովորել օտար լեզուներ, չունեք հմտություններ և ժամանակ, սակայն ցանկանում եք ապրել որևէ եկրում կամ միգուցե ուղղակի այցելել, ապա կամ ստիպված կլինեք գտնել թարգմանիչ կամ սովորել:
Ինչու՞ սովորել օտար լեզուներ
Ճանապարհորդելը միակ պատճառը չէ լեզու սովորելու համար և կան բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ անգլերենը համարվում է միջազգային լեզու և եթե որոշել եք ունենալ լավ վարձատրվող աշխատանք և լավ պաշտոն, ապա անգլերենի իմացությունը պարտադիր է, երկրորդ լեզվի իմացությունը՝ ցանկալի, իսկ երրորդինը՝ կդիտվի որպես մեծ առավելություն:
1-ին նախապայմանը լեզու սովորելու համար՝ լեզուն սիրելն է, սակայն, երբեմն սկսում ես լեզուն սիրել այն ժամանակ, երբ սովորում ես:
Կարևոր նախապայման է նաև թե ով է ձեր ուսուցիչը: Նա կարող է այնպես անել, որ դուք սիրեք և մեծ հաճույքով սովորեք` հաշվի առնելով ձեր նախասիրությունները:
2-րդ նախապայման. Ինչ մեթոդներով եք սովորում: Պետք է սովորել ոչ թե միայն մեկ ուղղությամբ, օրինակ՝ միայն խոսակցական, այլ բոլոր ուղղություններով՝ կարդալ, լսել, գրել, խոսել:
Կա սխալ մի մոտեցում, թե կարևորը ես կարողանամ խոսել իսկ քերականությունն ինձ պետք չէ: Եթե դուք չեք ցանկանում ուղղակի բառերի կույտ շարել կողք կողքի, ապա պետք է սովորեք նաև քերականություն, եթե ցանկանում եք ճիշտ արտասանել բառը, ապա պետք է շատ լսեք, եթե ցանկանում եք, որ տպավորվի ձեր մեջ և շուտ չմոռանաք, ապա պետք է գրեք, պարապեք և հաճախ օգտագործեք:
Ամենալավ միջոցը լեզու սովորելու համար շփվելն է այդ լեզվով խոսող բնիկի հետ թե՛ օնլայն հաղորդագրությունների միջոցով, և թե՛ դեմ առ դեմ տարբեր թեմաներ քննարկելով:
3-րդ նախապայմանը սովորածը հիշելը և կիրառելն է:
Լինում է, երբ մի ամբողջ օր եք տրամադրում՝ սովորում եք բառեր, իսկ հետո մոռանում: Որպեսզի չմոռանաք բառերը, նմանեցրեք դրանք որևէ երգի բառերի, կամ որևէ իրադարձության, որոնք շատ մոտ են կամ հնչողությամբ կամ կազմությամբ:
4-րդ նախապայմանը մտածելն է այդ լեզվով:

Եթե սովորում եք անգլերեն, ապա պատկերացրեք, որ դուք անգլիացի կամ ամերիկացի եք, չեք հասկանում որևէ այլ լեզու և մտածեք թե ինչպես կասեք մատուցողին բերել ձեր սիրելի ուտեստը կամ ինչպես կասեք վարորդին՝ պահեք կանգառում…
5-րդ նախապայման. Օգտագործեք նոր տեխնոլոգիաներ՝ համացանց, կայքեր, սմարթֆոններ, google translator, translator.am կամ այլ օնլայն բառարաններ, քանի որ գրքերը գուցե միշտ մեզ մոտ չլինեն իսկ համացանցից և հեռախոսից կարելի է ամեն վայրկյան օգտվել:

Խորհուրդ կտամ գրանցվել և սովորել հետևյալ կայքերում՝ lingualeo.ru, որտեղ կարող եք սովորել անգլերեն՝ երգերի, տեսանյութերի, ֆիլմերի, պարապմունքների միջոցով, իսկ bussu.com կայքում կարելի է և՛ սովորել, և՛ սնվել, և՛ գնել նոր իրեր:
Հաճախե’ք անգլերենի ակումբներ կամ մեկ այլ լեզվի ակումբներ, որտեղ քննարկում են բազմազան թեմաներ, դիտում կարճ ֆիլմեր միայն օտար լեզվով, որտեղ կարելի է հանդիպել օտարերկրացի հյուրերի լսել նրանց երկրի, սովորույթների և մշակույթի մասին հենց իրենցից, ինչպես նաև շփվել նրանց հետ հենց իրենց լեզվով:
Ավելին իմանալու համար այցելեք` https://www.facebook.com/pages/Victory-Language-Center-VLC/176158759131016?fref=ts
http://nunedavtyan.blogspot.com/2015/05/someanyno.html?spref=fb