Ապրելակերպ

Ինչպե՞ս խուսափել մանիպուլյացիաներից

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Մենք բոլորս լավ գիտենք սիրային եռանկյունու գոյության մասին: Բայց շատ քչերը գիտեն, որ այդպիսի շղթայված եռանկյունի գոյություն ունի բոլոր տիպի հարաբերություններում: Բոլորս էլ կարող ենք ժամանակ առ ժամանակ հայտնվել այդպիսի եռանկյու շրջապտույտի մեջ, բայց ոչ բոլորին է հաջողվում հեշտությամբ դուրս գալ նրանից:

11897141_889231721160537_784247_n

Այս հոդվածում կծանոթանաք Կարպմանի շղթայված եռանկյունու հատկություններին և նրանից դուրս գալու եղանակներին:

Ի՞նչ է Կարպմանի եռանկյունին:

Նմանատիպ հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են տրանսակտ հոգեբանները: Հետագայում գաղափարը զարգացրել է Ս. Կարպմանը, ում անունով էլ կոչվում է եռանկյունին: Նա առանձնացրել է երեք դեր՝

  1. Զոհ, ով ունի ճնշված, տանջված, մշտապես հետապնդվող դեր,
  2. Հետապնդող, ով ճնշում և հետապնդում է զոհին,
  3. Փրկարար, ով գալիս է օգնության զոհին:

Որո՞նք են եռանկյունու հատկությունները:

Մարդն ընկնելով այս տիպի հարաբերությունների մեջ կորցնում է ինքնակառավարումը: Դերերը կարծես իրենք են որոշում մասնակիցների քայլերը, հակազդումները, հույզերը:

Հոգեբանական տեսանկյունից դա բացատրվում է մասնակիցների նպատակներով: Այսպիսով՝ զոհն իրականում չի ցանկանում ազատվել հետապնդողից, իսկ փրկարարն ամենևին էլ չի ցանկանում, որ զոհն ազատվի հետապնդումից: Հակառակ դեպքում այս դերերը պարզապես կկորցնեն իրենց նշանակությունը:

Մյուս կողմից եռանկյունում դերերը մշտապես փոփոխվում են: Զոհը շատ հեշտ դառնում է հետապնդող, նախկին փրկարարի համար: Իսկ փրկարարը դառնում է զոհ:

Ինչպե՞ս դուրս գալ փակ շղթայից:

Ցանկացած փակ շղթայից, ինչպես նաև Կարպմանի եռանկյունուց դուրս գալու համար հոգեբաններն առաջին հերթին խորհուրդ են տալիս գիտակցել իրավիճակը, որում գտնվում եք: Այս դեպքում պետք է ինքներդ ձեզ համար պարզեք, թե որ դերում եք դուք գտնվում: Միևնույն ժամանակ շատ կարևոր է հաստատապես որոշել դուրս գալ եռանկյունուց: Դա կօգնի Ձեզ պատասխանատվություն վերցնել սեփական արարքների համար և չսպասել դիմացինների քայլերին: Յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի տերը:

Եվ վերջապես պետք է հիշել, որ օգնել կարող ենք միայն այն ժամանակ, երբ մեզ խնդրում են և երբ պատրաստ են ինչ-որ բան անել:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: