Ապրելակերպ

3 բանալի հաջողակ լինելու համար

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Հաջողության հասնելը, նպատանկներն ու երազանքներն իրականացնելը երբեմն այնքան դժվար է թվում, որ մարդիկ կես ճանապարհին էլ դեռ չհասած հանձնվում են: Իսկ իրականում ամենադժվար ու անիրականանալի երազանքները հնարավոր է իրականացնել, եթե կարողանանք ճիշտ օգտագործել մեր մտքերը:

Իսկ դուք գիտե՞ք, որ միտքը, ինչպես էներգիան, ջուրը և սնունդը անցնում է իր շրջապտույտը:

Ահա թե ինչպես է դա տեղի ունենում: Մենք ծնված օրվանից շրջապատից, մեր արարքներից ստանում ենք ինֆորմացիա ինքներս մեր մասին, կուտակում ենք մտքեր, որ բնութագրում են մեզ, մեր ինչպիսին լինելը: Հենց այդ մտքերից էլ ծնվում են առօրեական մտքերը, որոնք գտնվում են մակերեսում: Միտքը ծնվելով ուղեղում իր հետ առաջացնում է հույզ՝ դրական կամ բացասական: Առավել հաճախ հենց այդ հույզով էլ գնահատում ենք միտքը դրական կամ բացասական: Հույզերն իրենց հերթին ազդում են օրգանիզմի վրա, առաջացնելով դրական կամ բացասական երևույթներ: Միևնույն ժամանակ ստեղծում են ընդհանուր ֆոն, տրամադրություն, որը նույնպես էներգիա է և իր դաշտով ազդում է շրջապատող իրերի, երևույթների, մարդկանց վրա:

Այսինքն՝ մտքերի նյութական լինելը հեքիաթ չէ՞:

Իհարկե ոչ: Մեկ միտքն անգամ չնչին ֆիզիկական էներգիա է, իսկ բազմաթիվ մտքերի էներգիան այնքան մեծ է, որ իրոք կարող է փոխել արտաքին աշխարհը: Շրջապատում համապատասխան փոփոխություններ անելուց հետո միտքը վերադառնում է մեզ: Եվ մենք տեսնում ենք մեր իսկ մտքերի արդյունքը:

Այն, ինչ շրջապատում է մեզ, առաջացել է մեր մտքերից: Օրինակ, եթե մտածում ենք, դժբախտ ենք կամ անհաջողակ, ապա ի պատասխան շրջապտույտի վերջում կստանանք դժբախտություններ և անհաջողություններ: Եվ բարեբախտաբար հակառակը: Որքան դրական են մեր մտքերը, այնքան դրական են մեզ հետ կատարվող իրադարձությունները:

Իսկ ինչպես անել, որպեսզի կարողանանք մտածել դրական:

Դրական մտածել ձեզ կօգնեն մի քանի պարզ եղանակներ: Դրանք պետք է իրականացնել անընդհատ, որպեսզի ուղեղը սովորի հենց այդպես մտածել միշտ:

  1. Վարժանքը կոչվում է «Կանգ առ»: Երբ նկատում եք, որ ընկնում է տրամադրությունը, բացասական մտքերն արդեն խեղդում են, պարզապես հրամայեք ինքներդ ձեզ՝ կանգ առ և մտածեք ցանկացած դրական երևույթի, առարկայի, մարդու մասին:
  2. Մշտապես ուշադիր եղեք սեփական մտքերի հանդեպ և գրանցեք ցանկացած բասացական միտք: Հետո մեկ առ մեկ փորձեք վերափոխել դրանք դրական մտքերի: Օրինակ՝ ինձ մոտ չի ստացվի այս քննությունը հանձնել- ես կկարողանամ հանձնել այս քննությունը: Պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր մտքերը կարելի է հեշտությամբ վերափոխել: Այդպիսի մտքերը առայժմ ավելի լավ է հանգիստ թողնել:
  3. Շատ կարևոր է ունենալ հստակ նպատակ: Դա կօգնի ձեզ ավելի մոտիվացված լինել:

Ոչինչ չի լինում միանգամից, չի փոխվում միանգամից, բայց մեկ անգամ դառնալով սովորություն դրական մտածողությունը դեռ երկար հաճելորեն կզարմացնի ձեզ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: