Բանաստեղծություններ

Վերջին աղոթքը

Գիշերվան կես էր, խաղաղ էր չորս դին,
Ամբողջ աշխարհը հանգչում էր քնած,
Բայց նա մեն-մենակ, հայացքն երկնքին
Աղոթք էր անում՝ հոգով վրդովված։

Աղոթում էր Նա՝ քաջ գիտակցելով՝
Որ արդեն ժամն է հասել տանջանքի,
Ու շուտով իրեն առջեւ կբացվեն
Դռներն՝ երկնավոր Հոր ապարանքի։

Աղոթում էր Նա իր հոգու համար,
Իրեն հետեւող ամբոխի համար,
Ներում էր հայցում մոլորյալների
Եւ նրանց կորած անձերի համար։

Այսպես միայնյակ, գիշերվան կիսին
Ծնկաչոք հենված մի քարի վրա,
Եվ սպասելով այն խարդավանքին,
Հայացքն երկնքին աղոթում էր Նա։

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։