Ֆիլմեր

«Կնքահոր ընտանիքը։ Հայացք ներսից» (Ֆիլմ ֆիլմի մասին)

1969 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Իտալական ծագմամբ ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպը,

Author Mario Puzo talks during an interview in a New York City hotel on July 25, 1996. (AP Photo/Marty Lederhandler)որն իր ժամանակ պիտի արժանանար աննախադեպ ընդունելության ու ավելի մեծ հռչակ պիտի բերեր հեղինակին։

Վեպը ցայսօր էլ համաշխարհային գրականության ասպարեզում համարվում է ընթերցման մեծ պահանջարկ ունեցող գրքերից մեկը և ի թիվս բազմաթիվ այլ լեզուների, այն թարգմանվել է նաև հայերեն։

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

3 տարի անց, Հոլիվուդյան Փարամաունթ Փիքչերզ կինոընկերությունը՝ ի դեմս տաղանդավոր, դարձյալ ծագումով իտալացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, հանդիսատեսի դատին է հանձնում համանուն՝ «Կնքահայրը» ֆիլմը՝ ժամանակի հայտնի կինոլեգենդների (Մարլոն Բրանդո և այլն) և երիտասարդ տաղանդավոր այլ դերասանների մասնակցությամբ (Ալ Պաչինո, Տալիա Շայր և այլն)։

Ինչպես և գիրքը՝ ֆիլմը ևս արժանացավ բուռն ընդունելության և իր տեղը գտավ համաշխարհային կինոյի լավագույն գլուխգործոցների, ասել է թե՝ դասականների շարքում։ Ֆիլմը հետագայում՝ 1974, ապա նաև 1990 թթ․ վերածվեց եռերգության։ 1990 թվականին լույս տեսած՝ «Կնքահոր ընտանիքը․ հայացք ներսից» դոկումենտալ ֆիլմը բացահայտում է հետաքրքիր դրվագներ՝ այդ ժամանակ դեռ նկարահանման փուլում գտնվող «Կնքահայրը-3» ֆիլմի նկարահանման հրապարակից։111

Ֆիմում նկարահանվել են այս եռերգության ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, «Կնքահայրը» բեսթսելլերի հեղինակ Մարիո Պյուզոն, ստեղծագործական կազմի անդամները և եռերգության հերոսներին մարմնավորած բոլոր անվանի դերասանները, ովքեր կիսվում են իրենց հետաքրքրաշարժ պատմություններով․․․ Հետաքրքիր է, չէ՞․․․10087785772_001_full20435_original 10091537481_001_full

Բարի՛ դիտում։

https://my-hit.org/film/19061/

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։