Ֆիլմեր

«Տերմինատոր 2 Դատարանի օրը» (Ֆիլմ՝ ֆիլմի մասին)

1991 թվականին էկրան բարձրացավ ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեյմս Քեմերոնի՝ «Տերմինատոր 2, Դատարանի օրը» ֆիլմը։

Ջեյմս Քեմերոն

Եթե ֆիլմի նախորդ մասն իր էկրան բարձրանալով ամերիկյան կինոյի ֆանտաստիկ ժանրում նոր խոսք մտցրեց, և հանրաճանաչություն բերեց դեռեւս ոչ այնքան հայտնի Ջեյմս Քեմերոնին և Տերմինատորի դերակատար, ֆիլմասպարեզում նոր հաստատված՝ Առնոլդ Շվարցենեգերին, ապա երկրորդ մասը նոր դարաշրջան բացեց՝  ֆիլմարտադրության մեջ արդեն համակարգչային էֆեկտների կիրառմամբ։

Առնոլդ Շվարցենեգեր

Առնոլդ Շվարցենեգեր

Ֆիլմի ստեղծողներն ի դեմս հատուկ էֆեկտների վարպետ Սթեն Ուինսթոնի, բացահայտում են իրենց գաղտնիքները։ Ինչ խոսք, այսօրվա համակարգչային էֆեկտների ոսկեդարում այն ժամանակվա էֆեկտները ծիծաղելի կթվան գուցե, սակայն ամեն բան այլ էր հեռավոր՝ 1990-ականների սկզբին։

Ինչպե՞ս են ստեղծվել՝ Տերմնիատորի կերպարը, հալչող-վերականգնվող, նոր սերնդի՝ Տ-1000 մոդելի ռոբոտը, դիմահարդարման ինչպիսի՞ աշխատանքներ էին տանում այն ժամանակ․․․

Հիրավի, հետաքրքիր է․․․

Դիտե՛ք առաջարկվող այս կարճամետրաժ ֆիլմը՝ ֆիլմի մասին։

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։