Ֆիլմեր

Քաջասիրտը

Ազատությունն ի վերուստ տրված աստվածակամ իրավունք է, որն ունի այս մոլորակի վրա ապրող ու շնչող յուրաքանչյուր ոք ու յուրաքանչյուր շունչ-կենդանի։

Ազատության, անկախ ապրելու ձգտումն ուգիտակցությունը այն ուժեղ գեներից մեկն է, որ երբեք ժամանակակից լեզվով ասած՝ ոչ մի մուտացիայի չի ենթարկվել, քանզի այն աստվածային անբեկանելի շնորհ է։
Մարդկության պատմությունն հանուն ազատության շա՜տ անգամ է դարձել արյունալի իրադարձությունների թատերաբեմ՝ մոլորակիս յուրաքանչյուր անկյունում։ Ու ց այսօր էլ մոլեգնում են այդ արյունալի ,,բեմադրություններն,, հանուն ազատության։

Իրենց ազատ կամքի համար անգլիացի զավթիչների դեմ պայքարող շոտլանդացինրի մասին այս հրաշալի ֆիլմը ծագումով Ավստրիալացի, հոլիվուդյան հիրավի կենդանի լեգենդներից մեկի՝ տաղանդավոր դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի ռեժիսորական դեբյուտն է, որն իմ կարծիքով ավելին քան ստացվել է, բացահայտելով տաղանդավոր մարդու շնորհներից ևս մեկը։

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 11 դարի սկզբի Եվրոպայում, երբ այսօրվա՝ մարդկությանը խաղաղություն ու հավասարություն ,,քարոզող,, Եվրոպան դեռ մոլեգնում էր վայրենության ճիրաններում։
Այս ֆիլմը, ի թիվս ինձ, բազմիցս դիտել են շատերը, բայց ես կառաջարկեի ձեզ կազմակերպել մի կինոդիտում, որը ձեզ հավանաբար քաղցր հիշողությունների տեղիք կտա։

Ուստի առաջարկում եմ հիանալ պատմական այս կտավի նկարազարդմամբ՝ Մել գիբսոնի, Ռիչարդ Հարրիսի, Սոֆի Մարսոյի մասնակցությամբ։

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։