Ապրելակերպ Նորաձևություն

Ահա, թե ինչ է ասել նորաձևության լեգենդ՝ Կոկո Շանելը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Միայն մոդայի իրական հիմնադիրները կարող են առավել լավ գնահատել և խոսել կանացի գրավչության և գեղեցկության մասին: Նրանք են, որ կարողացել են հասկանալ կանացի հոգու ողջ բովանդակությունը և բարձրաձայնել խորհուրդներ, որոնք ինտուիտիվ հասկանում է յուրաքանչյուր կին.

  • Տարիքը կնոջ համար ամենակորևորը չէ. Կարելի է սքանչելի լինել 20 տարեկանում, հմայիչ 40-ում և մնալ այդպիսին մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել
  • Կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Կրիստիան Լյուբուտեն
  • Ձեռքերը աղջկա այցեքարտն են: Վիզը՝ անձնագիրը, իսկ կրծքերը՝ արտասահմանյան անձնագիրը: : Կոկո Շանել
  • Կոշիկի ընտրության հանդեպ հոգատարությունը չի լինում չափազանց: Շատ կանայք են մտածում, որ անկարևոր են, բայց կնոջ էլեգանտության իրական ցուցանիշ է այն, ինչ նրա ոտքերին է: Կրիստիան Դիոր
  • Կնոջ լավագույն մոդայիկ աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: : Կոկո Շանել
  • Գեղեցկության մասին պետք է սկսել մտածել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել: : Կոկո Շանել
  • Իրական կինը պետք է լինի կամակոր և վտանգավոր: Կրիստիան Դիոր
  • Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել: Դա նշանակում է մխրճվել հիշողության մեջ:
  • Լավ կարված զգեստը սազում է ցանկացած կնոջ: : Կոկո Շանել
  • Օծանելիքը կնոջ անհատակնության անկրկնելի երանգն է: Դա նրա կերպարի վերջին մասնիկն է: Կրիստիան Դիոր
  • Աքսեսուարներ ընտրելիս, հանեք այն, ինչ հագել եք վերջինը: : Կոկո Շանել
  • Այն, ինչ կրում եք, նշանակում է այն, ինչպես եք դուք ներկայացնում ձեզ աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև կոնտակտներն այսքան արագ են: Մոդան անմիջական լեզու է, որը հասկանալի է առանց թարգմանության: Միուչա Պրադա
  • Եթե ձեր ոտքերը ուղիղ չեն, կրեք խորը դեկոլտե: Կրիստիան Դիոր
  • Մշտապես քայլեք այնպես, կարծես ձեզ հետևում են երեք տղամարդ: Օսկար դե լա Ռենտա
  • Ցանկացած կերված կտոր մնում է բերանում երկու րոպե, երկու ժամ ստամոքսում և երկու ամիս ոնքերի վրա: Կրիստիան Դիոր
  • Չեն լինում տգեղ կանայք, նրանք լինում են ալարկոտ: : Կոկո Շանել
  • Որքան վատ են աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա: : Կոկո Շանել
  • Գնեք քիչ, ընտրեք ավելի լավ և արեք դա ինքնուրույն: Վիվյեն Վեստվուդ
  • Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան չափազանց հարուստ կոստյումը: : Կոկո Շանել

Հետևեք այս խորհուրդներին և եղեք երջանիկ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: