Փիլիսոփայություն

Ծեր սամուրայի խրատը

Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու ապրում էր մի ծեր սամուրայ:

Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ:

Նրա սիրելի հնարքը սադրանքն էր: Նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում:
Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը:

Արդյունքում, օրվա վերջին, հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:
Ծերունու անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան.
— Ինչո՞ւ դուք նրան մարտի չհրավիրեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից:
Ծեր սամուրայը պատասխանում է.
— Եթե ինչ-որ մեկը նվերով մոտենա ձեզ և դուք չընդունեք այդ նվերը, դրանից հետո ո՞ւմ կպատկանի այն:
— Իր նախկին տիրոջը, –  պատասխանում է աշակերտներից մեկը:
— Նույնն էլ վերաբերում է նախանձին, ատելությանն ու վիրավորանքին:

Մինչև այն պահը, քանի դու չես ընդունել դրանք, այն պատկանում է նրան, ով որ բերել է:

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից միշտ գոհ է: Նապոլեոն

Հիմարներն ինձ չեն չարացնում, ինձ չարացնում է հիմարությունը: Դյու Լորան

Ծուլությունը մարմնի հիմարություն է, իսկ հիմարությունը` մտքի ծուլությունը: Զեյմե

Միայն տխմարներն ու հանգուցյալները չեն փոխում իրենց կարծիքները: Լոուել

Թեկուզ և հիմարը և խելոքը նայում են միևնույն ծառին, հիմարին այն բոլորովին այլ է երևում, քան խելոքին: Բլեյֆ

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: