Փիլիսոփայություն

Քաղցր սո՞ւտ, թե՞ դառը ճշմարտություն

Հեռու մի երկրում ապրում էր մի դաժան թագավոր, ումից բոլորը սարսափում էին:

Նա ցանկանում է իմանալ արդյո՞ք իր թագավորությունում կա մեկը, ով կհամարձակվի ասել ճշմարտությունը:

Նա կազմակերպում է խնջույք և հրավիրում մարդկանց: Խնջույքի ժամանակ թագավորը անսպասելի ներս է մտնում բոլորովին մերկ:

Բոլորը վախեցած և զարմացած թագավորի քայլից, սկսում են գովաբանաել թագավորին, նրա հագուստներին, թե ինչքան գեղեցիկ է հագնված: Հանկարծ կողքից մի երեխա ասում է.

– Բայց իմ կարծիքով թագավորը տկլոր է:

Թագավորը մոտենալով երեխային ասում է.

– Փաստորեն իմ թագավորությունում ընդհամենը մեկ հոգի է իմ կողմից, իսկ մնացածները ինձ ծաղրողներն են:

Միայն երեխան ունեցավ համարձակություն ճշմարտությունը ասելու:

Թշնամին ավելի լավ բարեկամ կարող է լինել, ճշմարտությունը չասող ընկերոջից: Ա. Մակեդոնացի

Մենք շատ հաճախ շրջապատված ենք կեղծավորներով, քանց թե բարեկամներով: Նապոլեոն

Ավելի լավ է կեղծել փողը, քան ճշմարտությունը: Հին ասույթ

Ճշմարտությունը միշտ հնարավոր է ասել, եթե կա համարձակություն: Շերլոկ Հոլմս

Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում: Ժողովրդական ասույթ

Ճշմարտությունը շատ կողմնակիցներ ունի, սակայն քիչ պաշտպաններ: Կ. Մելիխան

Մենք կենդանիներից տարբերվում ենք նրանով, որ կարող ենք ասել ոչ սխալին: Հին ասույթ

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: