Փիլիսոփայություն

Սիրամարգ

Թագավորական խնջույքի ժամանակ թագավորին ամենևին դուր չի գալիս պալատական կանանց պահվածքը:

Եվ նա որոշում է իմաստուն ձևով ցույց տալ կանանց իրենց պահվածքը կողքից, թե ինչքան տգեղ է:
Հրամայում է կազմակերպել մի շքեղ խնջույք ու հրավիրել բոլոր այն կանանց, ովքեր իրավունք ունեն մասնակցելու թագավորական խնջույքին:

Եվ միևնույն ժամանակ իր այգեպանին հրամայում է, որ խնջույքի ժամանակ բերի իր այգու ամենագեղեցիկ սիրամարգին: Գալիս են կանայք շատ շքեղ հագնված:

Թագավորը հայտարարում է խնջույքը բացված: Խնջույքի կեսից ընդհատում է այն, հրամայում է, որ ներս բերեն իր այգու ամենագեղեցիկ սիրամարգին ու բոլորի ուշադրությունը հրավիրում է դեպի սիրամարգը:

Բոլոր պալատականները հիանում են սիրամարգով, բայց հանկարծ սիրամարգը սկսում է բացել բերանը և իրեն հարիր կչկչալ, վախեցնելով ներկաներին: Բոլորը սիրամարգի կոպիտ ձայնից վեր են թռչում և ետ – ետ գնալով հեռանում սիրամարգից:

Թագավորը մոտենալով ներկա կանանց ասում է.

– Սիրամարգի ներկայությամբ ես ձեզ ուզում էի ցույց տալ իրական ձեր դեմքը: 

Կներեք դուք ճիշտ այդպիսի տեսք ունեք: Արտաքինից հիացնում եք բոլորին, բայց բավական է հետևել ձեր պահվածքին, խոսքերին, ստանում եմ այն նույն տպավորությունը, ինչ քիչ առաջ դուք ականատես եղաք: Դուք հիանում էիք սիրամարգի գեղեցկությամբ, բավական էր նա իր բերանը բացեց բոլորդ հիասթափվեցիք, մի վարկյանում ձեզ մոտ կորավ գեղեցկության զգացումը: Այսպիսով, ուզում էի ձեզ ցույց տալ, որ ոչ միայն պետք է արտաքինից գեղեցիկ լինել, այլ ներքինից էլ:

Այդ երկուսը պետք է լինեն ներդաշնակ, հակառակ դեպքում կնմանվեք սիրամարգին, նա գեղեցիկ է երբ լռում է, իսկ բավական է, որ բերանը բացի կորում է բոլոր գեղեցիկի զգացումը:

Կանցիությունը պետք է ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև պահվածքի, խոսքի, շարժումների մեջ: Հակառակ դեպքում կնմանվեք սիրամարգին:

Սիրամարգ

Սիրամարգ

Հարգելի հյուրեր, առհասարակ մարդը գեղեցիկ է, երբ թե ներքին և թե արտաքին աշխարհները իրար հետ զուգահեռ են զարգանում, – ավարտում է թագավորը:

Սիրելի ընթերցող ինչպես Չեխովն էր ասել. «Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը»:

Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր 

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ 

Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ: Սթիվենսոն 

Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ: Ամիել 

Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից: Ֆուլլեր

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: