Փիլիսոփայություն

Մինչ դիմացինին մեղադրելը նկատեք ձեր սխալները

Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։

Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։
– Նայի՛ր, ինչ կեղտոտ է նրա լվացքը, –  ասում է ամուսնուն։
Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։
– Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել, –  եզրակացնում է կինը։stop_04_02-2015

Ու այսպես, ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
–  Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
–  Ո՛չ, – պատասխանում է ամուսինը, – պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։

emocii-20Այսպես էլ մեր կյանքում է, ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։

Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: