Ապրելակերպ

 11 զարմանալի միջոց՝ առավոտյան հեշտությամբ արթնանալու համար

Առավոտյան ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ արթնանալ: Այստեղ ներկայացված են մի շարք հետաքրքիր տարբերակներ, որոնք քեզ կօգնեն միանգամից արթնանալ:

1. Արհեստական արևածագ ստեղծիր ննջասենյակումդ` հատկապես մութ առավոտները:anigif_optimized-28187-1439569856-3Լուսային այս արհեստական հարմարանքները կլցնեն քո սենյակը արևի ճառագայթներով: Սա կօգնի քեզ հատկապես ձմռանը, երբ արթնանալը չափից ավելի դժվար է լինում մութ առավոտյան:

2. Արթնացիր արդեն պատրաստի սուրճի բույրից, որը հենց քեզ համար է պատրաստվել:mobile-26727-1439585943-3

Չունե՞ս ավտոմատ կոճակ սուրճի կաթսայի վրա: Հոգ չէ: Հարկավոր է միայն սուրճ պատրաստելու հարմարանքի վրա էլեկտրական ժամանակաչափ դնել (պատկերված է վերևում) և այն կարգավորել հաջորդ առավոտվա համար:

3. Ավտոմատ զարթուցիչ գնիր, որը կանջատվի միայն իրեն բռնելու դեպքումanigif_optimized-25161-1439564039-4

Այս զարթուզիչները զանգը տալուն պես սկսում են շարժվել սենյակի մի ծայրից մյուսը: Անջատելու համար հարկավոր է վազել սենյակով մեկ` նրան  բռնելու համար:

4. Արթնացիր` նշանակետային հմտություններդ գործի դնելով
anigif_optimized-15517-1439566585-8

Այս նշանակետ զարթուցիչները անջատվում եմ միայն կենտրոնին խփելու ժամանակ:

5. Ներբեռնիր մի զարթուցիչ ծրագիր, որը կարժենա 1$ ամեն անգամ այն անջատելիս
mobile-26930-1439569177-3

Քնիր 10րոպե պակաս կամ վճարիր 10$: Դու որոշիր:

6. Քնելու շրջան կազմիր, որը կորոշի արթնանալու համար լավագույն ժամանակըmobile-27392-1439574797-6

Այն հաշվարկում է, թե ինչպես ես քնում ամբողջ գիշեր, այնուհետև արթնացնում է քեզ ամենաարդյունավետ ժամին: Հրաշալի բան է, այնպե՞ս չէ:

7. Զարթուցչիդ աշխույժ երգ կամ երաժշտություն դիր
anigif_optimized-761-1439575880-1

Կարող ես դնել Բիյոնսեի կամ այլ երգչի երգերից մեկը, որը կօգնի քեզ մահճակալից անմիջապես վեր կենալ:

8. Հանգստյան օրերին արթնացիր այն նույն ժամին, ինչպես արթնանում ես աշխատանքային օրերինanigif_optimized-19225-1439575150-7

Ինչքան էլ որ շատ ես ցանկանում ավելի երկար քնել շաբաթ և կիրակի առավոտները, բայց միևնույն ժամին արթնանալով` քեզ համար շատ ավելի հեշտ կլինի արթնանալ երկուշաբթի առավոտյան:

9. Սառը ջրով լի շիշ դիր սեղանին գիշերը:
room8

Դատարկ ստամոքսով ջուր խմելը կնպաստի արագ նյութափոխանակությանը և կօգնի քեզ զգալ շատ թարմ և արթուն:

10. Քեզ համար մրցանակ սահմանիր` շուտ արթնանալու դեպքում
anigif_optimized-11421-1439587611-16

Գիշերը մի հոյակապ նախաճաշ պատրաստիր և ,առավոտյան շուտ արթնանալով, ինքդ քեզ հյուրասիրիր:

11. Արթնացիր և շողա
anigif_optimized-14780-1439578021-9

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: