Ապրելակերպ

35 խոշորագույն մրցանակակիր նկարներ

Ահա 2015թվականի Միջազգային Մայրցամաք լուսանկարչական մրցանակաբաշխության հաղթող նկարները: Այս նկարները ընտրվել են երկրագնդի 92 երկրներից:

Թեև բոլորն էլ հետաքրքիր են և նմանը չունեցող,սակայն մեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե որն է քո կարծիքով «լավագույն» նկարը:

Գլխավոր հաղթողը

Եղբայրների խումբը, Լինել Դոնկլինել, Ուգանդաlongform-original-1984-1439800927-3 (1)Ուգանդայի Մուկոնո շրջանի դաշտերում է ապրում Գերտրուդը իր ամուսնու, 7 երեխաների, հարազատների և ընկերների հետ: Գերտրուդը Կաթոսի կանանց զարգացման հիմնադրամի անդամներից է: Նկարում նրա տղաներն են պատկերված:

Հաղթողներ, Խմբագրական նախագծեր

Եզդիական համայնք, Քրիստիան Վերներ, Իրաքy

longform-original-28139-1439801671-3

longform-original-29421-1439801665-4Եզդիական կրոնական համայնքը ամենահալածվածն է համարվում: Իսլամական պետության Իրաք ներխուժումից սկսած` եզդիները կտրվեցին իրենց արմատներից և բռնեցին վտարանդիության ուղին: Հազարավոր տղամարդիկ և երիտասարդ տղաներ գնդակահարվեցին և գլխատվեցին, իսկ կանայք էլ առևանգվեցին և վաճառվեցին`դառնալով սեռական նպատակների համար օգտագործվող ստրուկներ:

Քրիստիան Վերներ

Եղբայրներ, Էլին Հոյլենդ, Նորվեգիաlongform-31391-1439803674-15

longform-original-31481-1439801707-11

longform-original-31391-1439803638-7Այս եղբայրները միշտ իրար հետ են ապրել Նորվեգիայի մի փոքրիկ գյուղի ագարակում, մինչ նրանցից մեկը մահացավ: Նրանք ամուսնացած չէին և երբեք չէին ճանապարհորդել:

Էբոլա,Թոմի Թրենչարդ, Սիերա Լեոնեlongform-original-5543-1439801745-3

longform-original-28339-1439801745-3Սկսելով գվինեական գյուղերից մեկում` Էբոլան վայրագորեն տարածվեց Արևմտյան Աֆրիկայի ամբողջ տարածքով`սպանելով ավելի քան 8000 մարդու ,վերջ դնելով ամեն տեսակի զարգացման,առաջացնելով վայրագություններ կառավարության և հպատակների միջև:

Թոմի Թրենչարդ

Ծծումբի հանքագործներ, Լուկա Կատալանո Գոնսագա, Ինդոնեզիաlongform-original-30521-1439801823-17

longform-original-29695-1439801829-19

longform-original-30669-1439801827-3Ինդոնեզիայի Արևմտյան Ջավայի Կավայի հրաբխի օջախում հանքագործները թանկարժեք քարերի փնտրտուքով են զբաղված: Ամեն օր 300 մարդ մագլցում է հրաբխից 3 կմ վեր, այնուհետև ևս 900 մետր, որտեղ էլ գտնվում են ծծումբի բյուրեղները` դիմակայելով անտանելի տաքությանը, անմատչելի օդին և մթությանը` առանց պաշտպանության որևէ միջոցի: Ծծումբի գազը այրում է թոքերը, ստիպում է արցունքի շիթեր հոսեն աչքերից, փակում է կոկորդը: Սա անտանելի դժվար ու հյուծող աշխատանք է, որը շուտով կվերջանա: Ծծումբի հանքագործների կյանքի միջին տևողությունը չի գերազանցում 50 տարին: Նրանք աշխատում են գիշերը 14 ժամ: Այս ամբողջի համար նրանք ստանում են 5 եվրո օրական կամ 10 եվրո, եթե կարողանում են կրկնել անցած ճանապարհը ևս մեկ անգամ օրվա ընթացքում :

Լուկա Կատալանո Գոնսագա

Մուայ Թայ Քիքբոքսինգ, Մաթ Պազմեր, Ավստրալիաlongform-original-5081-1439801862-3

longform-original-24044-1439801862-8

longform-original-28507-1439801868-3Ես գայթակղվեցի Մուա Թայ Քիքբոքսինգով Բրիսբենում` մոտիկից տեսնելով, թե ինչպիսի մշակույթ է ռինգ մտցնում յուրաքանչյուր բռնցքամարտիկ: Հաճախ բռնցքամարտիկները ազգային պատառիկներով զգեստներ էին հագնում, և մարտից առաջ պարային կատարում էր լինում:

Իռլանդիացի ճանապարհորդները, Մաթիա Զոպելարո, Իռլանդիա

enhanced-buzz-wide-20850-1439801900-13

enhanced-buzz-wide-29987-1439801903-15

longform-original-5543-1439801896-11Իռլանդացի ճանապարհորդները շրջիկ էթնիկ խումբ են, ովքեր կոչվելով են նաև «փեվիներ», մի շարք ավանդույթներ են պահպանել: Նրանք գլխավորապես անգլախոսներ են: Այս խմբի պատմական արմատները շատ հեռվից են գալիս: Մի շարք ենթադրություններ կան դրա վերաբերյալ: Դրանցից մեկի համաձայն փեվիները ծագել են թալիշներից: Մեկ այլ ենթադրության համաձայն նրանք ժառանգել են տեղի սեփականատիրոջ ունեցվածքը: Համաձայն երրորդ ենթադրության` նրանց նախահայրը արհեստավոր է եղել, ով համաձայնել է մեխել Քրիստոսի խաչը` դատապարտվելով հավերժական թափառման` այպես էլ չգտնելով մշտական բնակավայր:

Մորթին` նորաձևության հումք, Պաոլո Մարչեդ, Լեհաստանlongform-original-8410-1439801931-3

longform-original-8859-1439801935-12Մորթին հայտնի էր նախապատմական ժամանակներից: Առաջին մարդիկ օգտագործում էին այն ցրտից պաշտպանվելու համար: Մեր օրերում էվոլուցիայի, մարդկային կարիքների, ապրելակերպի գործոնների բարելավման համար մորթին գերվեց նորաձևության կողմից: Հաշվարկվել է, որ որակյալ կաշվի 90 տոկոսը ստացվում է կենդանական ցեղատեսակներից, և արդյունաբերական արտադրանքի 45 տոկոսը ներմուծվում է Հյուսիսային Եվրոպայից: Այս նկարը արվել է Լեհաստանում, որտեղ նորաձևությունից ստացված եկամուտը կազմում է 6 միլիոն, մինչդեռ Եվրոպայում այն կազմում է 50 միլիոն:

Պաոլո Մարչեդ

Քաղաքների ոչնչացում Հոմսում, Սերգեյ Պոնոմարև, Սիրիաlongform-original-4780-1439802031-3

longform-original-1739-1439802025-14

longform-original-5081-1439802025-11Հոմսը` Սիրիայի երրորդ խոշորագույն քաղաքը, մեկն է այն կենտրոններից, որոնց դեմ ապստամբեց նախագահ Բաշար ալ-Ասադին: Բողոքի ցույցերը սկսվեցին 2012թ.-ի գարնանը, և անվտանգության ուժերը սկսեցին կրակել ցուցարարների վրա: Շուտով ապստամբների մեծ մասը ավերեցին Հոմսի փողոցները: Կառավարական ուժերը ռմբակոծեցին և պաշարեցին ողջ տարածքը: Ապստամբների ներսում հուսահատություն էր սկսվել, քանի որ զինված ապստամբությունը փակուղի էր մտել: Բայց այն,ինչ կատարվել էր հին քաղաքի հետ, աշխարհը չէր տեսել երկար ժամանակ: Շենքերը, թաղամասերը ամբողջությամբ ռմբակոծված էին:

Լուգանսկի հակամարտությունը, Վալերի Մելնիկով, Ուկրաինաlongform-original-9654-1439802667-3

longform-original-14827-1439802671-9

longform-original-30669-1439802671-12Երբ ես ժամանեցի Ուկրաինայի Լուգանսկ կոչվող քաղաքը 2014թ.-ի վաղ ամռանը, վերահաս աղետի վտանգը արդեն օդում էր: Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների միջև հակամարտությունը աստիճանաբար վերածվեց պատերազմի: Ուկրաինայի հվ-արևելյան մասը լայնածավալ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձավ: Տեղացիները ստիպված էին գոյատևել առանց ջրի և էլեկտրականության: Եվ ամեն օր նրանց համար կարող էր դառնալ վերջին օրը: Նրանք տեսնում էին ամենասարսափելի բաները` իրենց ընկերների և հարազատների մահը, իրենց ավերված կյանքերը` ավերված տների կողքին:

Հաղթողներ, Բնությունlongform-original-8204-1439803331-3

longform-original-14482-1439803329-13

longform-original-14827-1439803338-25

longform-original-20850-1439803339-25

longform-original-25731-1439803345-6

longform-original-27609-1439803345-3

longform-original-8034-1439803090-3

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: