Բիզնես

Ի՞նչ են անում միլիոնատերները, որ չեն անում մնացած մարդիկ

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

5 վիճակագրական տվյալներ, թե ինչ են անում միլիոնատերները, որ սովորական մարդիկ չեն անում, թեև այս 5 կետերը կարելի է անել, մինչ միլիոնատեր դառնալը:

1. Աշխատասիրություն

Միլիոնատերները գիտեն, որ հեշտ չէ հաջողության հասնելը, և հնարավոր է միայն անդադար աշխատասիրության միջոցով:
Շատ միլիոնատերեր դպրոցական տարիներին խաղալու փոխարեն նստել են տանը և ուսումնասիրել են ֆոնդային տրամագրեր կամ այլ բան են սովորել:
Նրանք ապրում էին իրենց երազանքով ամեն օր՝ մի փոքր քայլ անելով, մի նոր բան սովորելով և կարևորը չէին վախենում տքնաջան աշխատանքից:

2. Կենտրոնացում

Միայն աշխատասիրությունը բավարար չէ, այլ հաջողության հասնելու համար պետք է նաև աշխատել ճիշտ ուղղությամբ:
Դուք ճանաչու՞մ եք ինչ-որ մեկին, ով անընդհատ մեկ միլիոնանոց գաղափարից անցնում է մյուսին:
Մենք՝ բոլորս, ցանկանում ենք լինել հարուստ, սակայն ովքեր չեն կարողանում կենտրոնանալ մեկ գաղափարի վրա, ապա չեն պատրաստվում հասնել դրան:

3. Զգուշություն ռիսկերի հարցում

Հետևելով կանոններին՝ ռիսկերի գնալը փոքրանում է,  այնուամենայնիվ, եթե դուք որոշել եք ռիսկերի գնալ, ապա պետք է հաշվարկել ամեն մանրուք:
Առևտրի մեջ օգտագործվող գործիքներից մեկը՝ ռիսկի վարձատրության գործակիցն է, այսինքն՝ ինչպիսի ռիսկի եք պատրաստ գնալ և ինչպիսին կլինի հավանական պարգևատրումը, արդյունքը:

4. Առատաձեռնություն

Սովորեք առատաձեռնություն առատաձեռն միլիարդատերերից՝ Բիլ Գեյթսից, Ուարեն Բաֆեթից, Քարլ Իսանից, Քեն Լանգորից, Քըրք Քըրքորյանից և այլն:
Գումար տալով ձեզ ավելի լավ կզգաք, քան վաստակելով:

5. Անդադար սովորել

Միլիոնատերները սիրում են սովորել, քանի որ նրանք միշտ փնտրում են իրենց հմտություններն ընդլայնելու ուղիներ, որպեսզի առաջ գնան իրենց ոլորտում: Նրանք կարդում են գրքեր, դիտում վավերագրական ֆիլմեր, ուսումնասիրում են կրթական նյութեր և խոսում են այն մարդկանց հետ, ովքեր կարող են տալ ավելի շատ տեղեկություն:
Միլիոնատերերը գիտեն, որ գիտելիքը ուժ է և երբեք չեն դադարում սովորել:

Այս սովորությունները դարձրու կենսակերպ: Որոշում կայացրու այսօր կատարել առնվազն մեկ փոփոխություն:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: