Նորաձևություն

Հայ աղջիկը TEDx-um «Ես փոխելու եմ նորաձևության աշխարհը»

Hasmik Matevosyan Yerevanstyle
Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Նորաձևության աշխարհում ամեն բան պետք է լինի գեղեցիկ։

Հասմիկ Մաթևոսյան

Հասմիկ Մաթևոսյանը ծնվել է Երևանում։ 14 տարեկանից բնակվում է Հոլանդիայում։ Master Fashion design & Communication ավարտելուց հետո Հասմիկը արժանացել է  «Ապագայի կտրուկ նորարար» կոչմանը այն մեթոդով, որը հորինել էր՝ նորաձևության աշխարհը փոխելու համար։

2014 թվականին Հասմիկը հրատարակեց իր գիրքը, որն ուշադրության արժանացավ նորաձևության աշխարհի տարբեր հեղինակությունների կողմից։
Այդ տարի Հասմիկին հրավիրեցին TEDx Talk, որպեսզի վերջինս կիսվի իր մեթոդներով, որը հետագայում հետաքրքրեց նաև TEDx-ի Ամերիկյան խմբագրին։

Օրինակ հայ ազգի համար

Հասմիկ Մաթևոսյանը մեկն է այն բոլոր տաղանդավորներից, որ ունի մեր ազգը։
Նրա հետ զրույցի ընթացքում ասաց, որ իր հաջողությունների հեղինակը իր մայրն է, որին նա ընդունում է, որպես իր կյանքի հեղինակություն։
Մենք երախտապարտ ենք նման անձանց, որ Հասմիկի նման տաղանդներ են մեծացնում, ովքեր հետագայում նոր շունչ են տալիս աշխարհի զարգացմանը՝ բարձր պահելով հայ ազգի պատիվը։

Hasmik Matevosyan Yerevanstyle

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: