Սնունդ

Կաղամբով կարկանդակ

Համեղ ուտեստներ պատրաստելը ոչ միշտ է շատ ժամանակ պահանջում: Ձեզ ենք ներկայացնում երկու ամենաօգտագործվող մթերքների համադրությամբ, արագ պատրաստվող և համեղ մի ուտեստ: Կարծում ենք շատերին դուր կգա:

  • Բաղադրությունը՝
    7 գր խմորիչ
    1,5 բժ տաք ջուր
    1/2 բժ ձիթայուղ
    4-4,5 բժ ալյուր
    5 թ գդ շաքարավազ
    1,5 թ գդ աղ
    Միջուկի համար`
    1,5 կգ կաղամբ
    2 ճշ գդ բուսայուղ
    աղ և պղպեղ
  • Պատրաստման եղանակը՝
    Խմորիչը և շաքարավազը լցնել բաժակի մեջ, ավելացնել տաք ջուրը, պատառաքաղով լավ խառնել, սրբիչով ծածկել և 30 րոպե թողնել տաք տեղում:
    Խմորիչով զանգվածը լցնել թասի մեջ, ավելացնել աղը, մեկ բաժակ ալյուրը, լավ խառնել, ապա ավելացնել բուսայուղը և մնացած ալյուրը: Լավ հունցել, մինչև կստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր:
    Խմորը ծածկել սրբիչով և 1 ժամ թողնել տաք տեղում (այս ընթացքում խմորը պետք է 2 անգամ մեծանա): Որից հետո խմորը լավ հունցել և դարձյալ սրբիչով ծածկել: Այդ ընթացքում պատրաստել միջուկը` կաղամբը կտրատել, լցնել բուսայուղի մեջ, աղ և պղպեղով համեմել, կափարիչով փակել և թողնել, որ շոգեխաշվի: Ապա կափարիչը բացել և լավ տապակել:
    Խմորից գնդեր պատրաստել: Գնդերից ստանալ լոշեր, կենտրոնում դնել միջուկը և փակել: Կարի մասը դեպի ներքև դնել թավայի մեջ, սրբիչով ծածկել և 20 րոպե թողնել, որից հետո կարկանդակների վրա ձու քսել:
    Թխել 250 աստիճան տաքացված ջեռոցում` 10-15 րոպե:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: