Սնունդ

Քչերը գիտեն այս ամենը սխտորի մասին

Հատկապես մեր օրերի երիտասարդների կողմից անարգված սխտորը միշտ ունեցել է շատ մեծ օգտակար հատկություններ: Միգուցե այս նյութն ընթերցելուց հետո դուք որոշեք նախապատվությունը տալ ոչ այնքան հաճելիին, որքան օգտակարին:

Ինչևէ, եղե՛ք առողջ սիրելիներս:

  • Սխտորը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը` կանխելով տարատեսակ վարակների առաջացումը: Հատկապես ձմռան ամիսներին պետք է սննդակարգում ներառել սխտորը:
  • Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարում է հորմոնալ խանգարումների դեմ:
  • Նրանք, ովքեր արյան բարձր ճնշում ունեն, պետք է օրական ուտեն սխտորի մի քանի ատամիկ: Դրանց բաղադրության մեջ եղած ադենոսինը իջեցնում է արյան ճնշումը, թուլացնում արյունատար անոթների մկաններն ու լայնացնում դրանք:
  • Սխտորն օգնում է բուժել ականջի բորբոքվածությունը: Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ տաք ձիթայուղի մեջ ճզմած սխտոր լցնել ու թողնել 1 ժամով: Հետո արտադրված հյութից մի քանի կաթիլ լցնել հիվանդ ականջի մեջ:
  • Սխտորը հարուստ է E, B6 , B1 վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերի աճի ու ամրության համար: Մազաթափության դեպքում գլխամաշկին քսեք սխտորի յուղ ու թողեք 20 րոպե:
  • Սխտորը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ամեն օր օգտագործեք այն թարմ վիճակում:
  • Ատամնացավի դեպքում ևս կարելի է սխտոր օգտագործել` ցավը մեղմելու համար: Ճզմեք սխտորի մի ատամիկն ու դրեք այն ցավացող ատամին:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: