Ապշեցնող

Նա նկարում է Նյու Յորքում ապրող բոլոր մարդկանց

Նկարիչ Յեյսոն Փոլանը մարտահրավեր է նետել իրեն` նկարելով Նյու Յորքում ապրող ցանկացած մարդու:

Նա սկսել է այս ծրագիրը 2008 թվականի մարտին, և այն դեռ ընթացքի մեջ է: «Ես սիրում եմ այս ոգևորիչ աշխատանքը. այն ավելի զվարճալի է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել»:

383916_10151318092972768_558505600_n

Փոլանը փորձում է իր նկարների մեջ ներառել որքան հնարավոր է շատ մարդկանց: Նա նաև կարծում է,որ ծրագիրը իր նկարչական ունակությունները բարելավելու հոյակապ միջոց է: Հաշվարկվել է, որ Փոլանը կավարտի իր ամբողջ աշխատանքը 79 տարուց, եթե նա նկարի ամեն մարդուն 5 րոպեում:

enhanced-30185-1439744338-1

«Ես մի քանի նախընտրած վայրեր ունեմ, որտեղ ավելի շատ եմ սիրում նկարել մարդկանց: Օրինակ Ժամանակակից արվեստի թանգարանը, փոստի բաժանմունքը, Տոկո Բելը հոյակապ վայրեր են, բայց և կարող եմ շատ պատահաբար մարդկանց նկարել գնացքում, ավտոբուսում կամ որևէ անկյունում»:

enhanced-3165-1439664658-1

Փոլանը շատ հայտնի մարդկանց էլ է նկարում: Վերջերս նա նկարել էր կատակերգու Ջերրի Սեյֆելդին` չիսբուրգեր ուտելուց:

 

enhanced-9180-1439664625-1

Նրա նկարների ժողովածուն լույս է տեսել օգոստոսի 18-ին: Ամենայն հավանականությամբ նա կավարտի իր ծրագիրը մինչ 2087 թվականը:

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: