Ապշեցնող

Այս պատմություններն իրական են

Կենդանիները ի վիճակի են զգալ սեր և կարեկցանք շատ ավելի,քան մենք կարող ենք պատկերացնել:

Ահա այստեղ են ներկայացված 14 անհավանական պատմություններ կենդանիների հավատարմության և քաջության մասին:

1. Կոկո գորիլան շատ է տխրում ` իր սիրած ֆիլմի հուզիչ տեսարանները դիտելիս

enhanced-buzz-31461-1340743720-2

Ֆիլմի մի տեսարանում գլխավոր հերոսը հաջողություն է ասում բարեկամներին և գնացքից ձեռքով է անում: Հենց հաջողություն ասելու պահին Կոկոն շրջվում է, կարծես թե չի ցանկանում ֆիլմը դիտել: Կոկոն ֆիլմը դիտելիս հոնքերը կիտում է, տխրում է և նույնիսկ լալիս է:

2. Թութակը մահանալիս իր վերջին հուզիչ բառերն է ասումenhanced-buzz-6396-1341252753-7

Ալեքսը`աֆրիկյան այս մոխրագույն թութակը, կարողանում է հաշվել և գույներն է տարբերակում:  Ալեքսը շատ կապված է իր տիրոջ`Իռեն Փեփերբերգի հետ: Երբ Ալեքսը 2007թվականին մահացավ,նա իր վերջին խոսքերը ուղղեց տիրոջը. «Լավ մնա,ես քեզ սիրում եմ»:

3. Կովերը իրենց մտերիմ ընկերներին կորցնելիս շատ են ընկճվում, ինչ էլ իր բացասական արդյունքն է ունենում իրենց առողջության վրաenhanced-buzz-12916-1340745994-5

Գիտնական Քրիստ Մաքլենանը պարզել է, որ կովերի զուգընկերներին կամ ընկերներին հեռացնելիս նրանց սրտի անոթները և նյարդային համակարգը սկսում է կտրուկ վատ աշխատել:

4. Այս երկու ուղեկցող շները փրկեցին իրենց կույր տերերի կյանքըenhanced-buzz-7678-1340746047-3

Այս երկու շները` Սալթին և Ռոզելը, 2001 թվականի սեպտեմբերի 11ին իրենց տերերին Համաշխարհային Առևտրի կենտրոն ուղեկցելիս օգնեցին նրանց մոտ 70հարկ իջնել,մինչ Նյու Յորքի երկնաքերները կփլուզվեին: Շները իրենց կույր տերերին ապահով վայր տեղափոխեցին: Սալթին և Ռոզելը պարգևատրվեցին Մարիա Դիկինի շքանշանով ` ցուցաբերած հավատարմության և քաջության համար:

5. Ջորջ Ռուսել Տերիերը իր կյանքի գնով փրկել է 5երեխաներիenhanced-buzz-13473-1340746713-2

2007թվականին 5երեխաներ խաղում էին Ջորջի հետ,երբ նրանց վրա հարձակվեցին փիթբուլ ցեղատեսակի շները: «Ջորջը փորձում էր մեզ պաշտպանել` նրանց վրա հարձակվելով և հաչալով, բայց նրանք սկսեցին տանջել ու աջուձախ կծել Ջորջին»,-պատմում է երեխաներից մեկը: Ջորջի հերոսական միջամտությունը փրկեց երեխաներին: Մի քանի ժամ անց Ջորջը մահացավ հիվանդանոցում` ստացած ծանր վերքերի պատճառով: Նա հետմահու պարգևատրվեց խիզախության շքանշանով:

6. Թառափ կետը փրկել է ծովասուզորդի կյանքը
enhanced-buzz-6851-1341243516-2

Երբ ծովասուզորդ Յանգ Յունը փորձում էր վերադառնալ հյուսիսբևեռային ավազանի հատակից, նա նկատեց, որ չի կարողանում շարժվել` ոտքերի ջղաձգության պատճառով: «Ես սկսեցի սուզվել ավելի ներքև. ես խեղդվում էի: Ես հասկանում էի, որ շուտով կմեռնեմ: Բայց,հանկարծ մի աննկարագրելի ուժ ինձ սկսեց վեր հրել,մինչև ես դուրս եկա ջրի մակերես»,-պատմում է Յանգը:

enhanced-buzz-27630-1341243529-0

Թառափ կետ Միլան, տեսնելով թե ինչ է կատարվում, արագ օգնության է հասնում և փրկում է Յանգ Յունի կյանքը:

7. Այս կատուն զգում է,երբ ինչ որ մեկը մահանում է
enhanced-buzz-24827-1340817711-0

Օսկար կատուն ապրում է տուն-ինտերնատում: Երբ բնակիչներից որևէ մեկի վիճակը արդեն շատ ծանր է լինում, նա նստում է հիվանդի մահճակալի կողքին և նրա հետ է անցկացնում կյանքի վերջին րոպեները:

enhanced-buzz-24281-1340817711-2

enhanced-buzz-21440-1340833067-22

Վերջերս երկու քույրեր մահացան տուն-ինտերնատում: Նրանց հարազատներից մեկը պատմում է,որ Օսկարը միշտ քույրերի կողքին էր: Օսկարի ներկայությունը սատարում էր նրանց, նրանք էլ շատ էին սիրում նրան: Օսկարը նրանց կյանքի վերջին օրերին նույնիսկ 1վայրկյանով չլքեց սենյակը:

8. Այս ստաֆորդշայրական բուլտերիերը փրկեց իր տիրոջ կյանքը` կանխելով ավազակային հարձակումըenhanced-buzz-5852-1340897722-7

Պատրիցիա Ադշեդը թեյ էր պատրաստում,երբ 3 դիմակավորված անձիք իր տուն ներխուժեցին:  Պատրիցիայի նախկին ամուսինը շուտ օգնության շտապեց, բայց ավազակներից մեկը դանակի սուր հարվածներ հասցրեց նրա գլխին: «Ես կուչ էի եկել խոհանոցում Օյի ` շանս հետ: Ավազակներից մեկը դանակ պարզեց իմ գլխավերևում: Օյը ցատկեց և կծեց նրա ձեռքը: Նա դանակը գցեց իր ձեռքից և վախեցած հետ քաշվեց: Եթե Օյը այդպիսի բան չաներ,ես մահացած կլինեի: Օյը փրկեց իմ կյանքը»,-պատմում է Պատրիցիան:

9. Այս գորիլան հիշեց իր հին ընկերոջը

Կվիբի գորիլան իր կյանքի առաջին 5տարիները անցկացրել է Անգլիայում: Նա ապրում էր տնային պայմաններում: Նրան պահում և դաստիարակում էր Դեմիեն Ասպինոլը: Երբ գորիլան արդեն 5տարեկան էր,Դեմիենը որոշում է նրան տանել Աֆրիկա և ծանոթացնել վայրի բնությանը: 5տարի հետո Դեմիենը վերադառնում է Արևմտյան Աֆրիկա և փնտրում է իր ընկերոջը, չնայած հասկանալով, որ հնարավոր է գորիլան չհիշի նրան:

enhanced-buzz-14087-1340901485-1

Դեմիենը սկսում է գորիլային կանչել այն նույն ձևով, ինչպես որ նախկինում: Եվ հանկարծ գորիլան հայտնվում է: Գորիլան,լսելով իր հին ընկերոջ ձայնը, միանգամից ճանաչում է նրան: «Նա իմ աչքերի մեջ էր նայում այնքա՜ն մեծ սիրով ու կարոտով: Դա ուղղակի աննկաարգրելի էր: Դա իմ կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկն էր»:

10. Ձուկը փրկում է ծովասուզորդի տեսախցիկը
enhanced-buzz-11282-1341251493-11

2011թվականին մի ծովասուզորդի տեսախցիկ հայտնվում է ջրի հատակում: Բարեբախտաբար տեսախցիկը մի շարք զարմանալի պահեր է ֆիքսում: Այն ֆիքսում է,թե ինչպես է ձուկը անմիջապես օգնության հասնում : Ի լրումն` ծովասուզորդը ձկան ներքին օրգանների մի հոյակապ լուսանկար է ստանում:

11. Շունը օգնում է կույր շանը
enhanced-buzz-18504-1341251795-19

Գերմանացի Ջին Սպանսերը մի կույր սպանիել (շան ցեղատեսակ) է որդեգրում, բայց նա տանը ևս մեկ շուն ուներ: Նրա մտքով էլ չէր անցնում, որ իր մյուս շունը` Լեոն, իսկական ուղեկցորդ կդառնար Էլլի` կույր շան համար:

enhanced-buzz-18453-1341251932-14

«Երբ ես նրանց այգի էի տանում, Լեոն ուղեկցում էր Էլլիին ամենուրեք: Լեոն նրան նաև պաշտպանում էր այլ շներից»,-պատմում է շների տերը:

12. Կրկեսում ապրող այս փղերը 25տարի անց կրկին հանդիպել են փղերի արգելոցումHEDBRN2UYW

Ջենին և Շիրլին վարժեցվում էին կրկեսում: Այդ ժամանակ Ջենին շատ փոքր էր, իսկ Շիլին` 20տարեկան: 25տարի անց նրանք կրկին վերամիավորվում են: Իրար տեսնելով և ճանաչելով` նրանք սկսեցին գոռալ: Նրանք գրկել էին իրար կնճիթներով, կարծես թե ուզում էին ասել, որ իրենց ընկերությանը էլ ոչ ոք վերջ չի դնի:

13. Զարմանալի պատմություն մի առյուծի մասին, ում որդեգրել էին մարդիկ
84e0cecbe558d227de1dab7836e24c21

1968թվականին երկու եղբայրներ որդեգրում են Քրիստիան առյուծին: Բայց երբ Քրիստիանը արդեն շատ է մեծանում, եղբայրները նրան տանում են Աֆրիկա: Մի տարի անց նրանք կրկին այցելում են Քրիստիանին, թեև հասկանում են,որ Քրիստիանը հնարավոր է չճանաչի իրենց: Նրանք շատ են սխալվում:

article-1161255-03D2DF39000005DC-646_468x410

14. Շիմպանզեները խորը կսկիծ են ապրում` իրենց մահացած ընկերոջը տեսնելովenhanced-buzz-18453-1341252130-22

Կամերունի շիմպանզեների փրկության կենտրոնում Դորոտի անունով շիմպանզեն սրտի կաթվածից մահանում է: Մնացած շիմպանզեները մի մարդու նման հավաքվում են նրա կողքին`տխուր դիտելով,թե ինչպես են իրենց մահացած ընկերոջը հողին հանձնում:

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: