Սպորտ

Հայաստանի Հավաքականի վերջնական տեսքը Սերբիայի և Դանիայի հետ խաղերից առաջ

Սեպտեմբերի 4-ին և 7-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի իր հերթական 2 հանդիպումները ԵՎՐՈ-2016-ի ընտրական I խմբում:

Տեսնենք, թե ինչպիսի տեսք ունի Սարգիս Հովսեփյանի թիմը այդ հանդիպումներից առաջ:

 

Դարպասապահներ

Վերջապես կայացավ այն իրադարձությունը, որը սպասվում էր արդեն երկար ժամանակ: Ցավոք սրտի իր հիանալի կարիերան ավարտեց մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Բերեզովսկին իր այս քայլը պատճառաբանել է նրանով, որ տարիքի հետ նա կորցրել է իր վաղեմի ռեակցիան, և վերջին հանդիպումներում շատացել էին արդյունավետ սխալների քանակը: Այժմ Ռոմանն աշխատում է Մոսկվայի Դինամոյում որպես դարպասապահների մարզիչ:

berezovskyi_2012109Բերեզովսկու բացակայության դեպքում Սարգիս Հովսեփյանը հրավիրել է Գևորգ Կասպարովին (Ալաշկերտ), Արսեն Բեգլարյանին (ՄԻԿԱ) և Գևորգ Պռազյանին (Արարատ): Արդեն 10 տարի է անցել, ինչ Գևորգ Կասպարովը իր նորամուտն է նշել Հայաստանի Հավաքականում, և այսքան ժամանակ նա գրեթե միշտ հրավիրվել է հավաքական, սակայն որոշ բացառություններով եղել է մեր թիմի 2-րդ դարպասապահը: Ստանալով իր հնարավորությունը՝ Կասպարովն ունեցել է և՛ փայլուն, և՛ միևնույն ժամանակ ոչ հաջող հանդիպումեր: Սակայն այժմ պարզ է, որ այդ 2 հանդիպումներում մեր թիմի դարպասը պաշտպանելու է հենց Գևորգը: Տվյալ պահին Կասպարովի մարզավիճակը գնահատվում է որպես լավ, նա կարողացավ Ալաշկերտի հետ բավական հաջող հանդես գալ Եվրոպա Լիգայի որակավորման փուլերում:

RomaGev

robert_1Պաշտպանություն

Հենց այս գոտին համարվում է Հայաստանի Հավաքականի պրոբլեմատիկ գոտին: Որոշ խաղերում խաղալով հաջող և ունենալով դրական արդյունք՝ հանդիպման ընթացքում պաշտպանության կոպիտ սխալների պատճառով մեր հավաքականը բավականին շատ է տուժել: Հենց այս գոտում չկարողանալով գտնել ոպտիմալ տարբերակ՝ Բերնարդ Շալանդը ձախողեց ընտրական փուլի առաջին կեսը՝ չկարողանալով որոշել՝ արդյոք օգուտ կտա՞ խաղալ 5 պաշտպանով, թե՞ այնուամենայնիվ պետք է մնալ 4 պաշտպաններով տակտիկական սխեմային:

Մեր պաշտպանության գլխավոր ուժը այս վերջին տարիներին եղել է ու կա Ռոբերտ Արզումանյանը, անցյալ տարիների հաջողություններում նա ունի իր մեծ դերը, և իհարկե Ռոբի բացակայության կամ վատ մարզավիճակի դեպքում մեր դարպասները ավելի են վտանգված: Այժմ դժվար է ասել, թե ինչ մարզվիճակում է Արզումանյանը, քանի որ նա այս մրցաշրջանում անցկացրել է մեկ հանդիպում Պերմի Ամկարի կազմում, խաղալով 75 րոպե, նա փոխարինվել է: Մնացած հանդիպումներում Ռոբերտը գտնվել է պահեստայինների նստարանին:

GaelԵրիտասարդ Գաել Անդոնյանը իր խաղով ցույց տվեց, որ չնայած իր երիտասարդ տարիքին, ունի պաշտպանական խաղի մեծ հմտություններ: Սակայն Մարսելի Օլիմպիկում Միչելի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Անդոնյանը նույնիստ հիմնական կազմի հայտացուցակում չի հայտնվել, բայց նա ունի խաղային պրակտիկա, քանի որ մասնակցում է երիտասարդական թիմի բոլոր հանդիպումերին՝ կրելով ավագի թևկապը:

pyunikՈչ այդքան լավ մարզավիճակում է գտնվում վերջին Պորտուգալիայի հետ հիանալի հանդիպում անցկացրած և գոլի հեղինակ դարձած Հրայր Մկոյանը: Էսթեղլալի կազմում նա ունենում է շատ քիչ հնարավորություններ խաղադաշտ դուրս գալու: Ինչ վերաբերում է մնացած պաշտպաններին, ապա հավաքական է հրավիրվել Փյունիկի բոլոր հիմնական պաշտպանների քառյակը՝ Հայրապետյան – Ոսկանյան – Հարոյան – Հովհաննիսյան: Նրանք գտնվում են կայուն մարզավիճակում՝ խաղալով և՛ Չեմպիոնների Լիգայում, և՛ Հայաստանի Առաջնության Բարձրագույն խմբում:

Կիսապաշտպանություն և հարձակում

karlenԵթե պաշտպանությունում Սարգիս Հովսեփյանը կարիք ունի շատ մտածելու, ապա այս երկու գոտիները լավատեսություն են ներշնչում: Բոլոր հայ երկրպագուները շատ ուրախացան, երբ տեսան Կառլեն Մկրտչյանի վերադարձը Անժիի մեկնարկային կազմ: Կառլենը իր անցկացրած խաղերում կատարել է մեծ աշխատանք և պատրաստ է ամուր պահել մեր հենակետայինի դիրքը: Նրա հետ միասին կիսապաշտպանությունում մենք հավանաբար կտեսնենք Մարկոսին, ով գրեթե միշտ խաղում է Ակտոբեի կազմում և անցկացրել է հիանալի հանդիպում Պորտուգալիայի դեմ:

arasԹեև Արաս Օզբիլիզը չի ստանում խաղային պրակտիկա Սպարտակի կազմում, սակայն նա լիովին ապաքինվել է վնարվածքից և պատրաստ է ապացուցել մոսկվացիների մարզիչ Դմիտրի Ալենիչևին, որ արժանի է կազմում տեղ ստանալուն:

Նաև լավ մարզավիճակում են հոլանդական Ալմերե Սիթիում հանդես եկող Նորայր Ասլանյանը և շվեյցարական Ցյուրիխի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը: Նրանք շատ լավ կարող են ակտիվացնել խաղը հարձակման գծում՝ դուրս գալով փոխարինման:

BeFunky Collage

Հարձակման կրակագիծ

Անշուշտ մեր հավաքականի համար շատ ուրախալի փաստ է Յուրա Մովսիսյանի լավ մարզավիճակը և նրա հաջող հանդիպումները Սպարտակի կազմում: Յուրան արդեն հասցրել է խփել 3 գոլ ռուսական թիմի կազմում և հաղթում է Սպարտակի նորեկ Զե Լուիշի հետ մրցակցությունը: Այս գծում մեր հավաքականը ունի նաև Ռուսլան Կորյանին, ով հանդես է գալիս Վլադիվաստոկի Լուչ Էներգիայում:

Ցավոք սրտի, վերջերս Արթուր Սարկիսովը ենթարկվել է վիրահատության ձեռքի վնասվածքի պատճառով և ի վիճակի չէ օգնել հավաքականին:

Movsisyan

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Այս մրցաշրջանում մեր առաջատարի խաղը ուղղակի հիացնում է ամբողջ Եվրոպան: Հենրիխը առանց գոլի կամ գոլային փոխանցման չի հեռանում խաղադաշտից, այս մրցաշրջանի 8 խաղերում նա դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Հիմնականում հենց Մխիթարյանի խաղը պետք է որոշիչ լինի այս հանդիպումներում, քանի որ նա կարող է ուղղակի ոչինչից գոլ ստեղծել: Սպասում ենք Հենոյի կրակոցներին և գեղեցիկ փոխանցումներին հենց կարմիր մարզաշապիկով:

heno

 

Ամփոփում

Մեր հավաքականը, այս ընտրական փուլում չհաղթելով ոչ մի հանդիպում և խաղալով միայն մեկ ոչ-ոքի, Սերբիայի հավաքականի հետ եզրափակում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը և մեղմ ասած ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունները քիչ են: Սակայն մենք պետք է ապացուցենք, որ այս անհաջողությունները ուղղակի պատահականության և և թույլ բախտի պատճառ են, և մենք պետք է հաղթենք մնացած հանդիպումներում: Դե ինչ, հաջողություն մաղթենք մեր տղաներին Սերբիայի դեմ արտագնա խաղում և արդեն սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սպասենք մեր տղաներին և ցույց տանք գերագույն աջակցություն:

repsta
ԱՌԱՋ ՀԱՅԵՐ ԱՌԱՋ!!!!

 

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: