Բանաստեղծություններ

Քո հայացքը խորաթափանց

Քո հայացքը խորաթափանց
Այնքա՜ն է պարզ ու վճիտ,
Նոր երգերը հերթ են կանգնել
Անհյուրընկալ իմ գրչին:

Գովերգում են աչքերը քո
Ու ժպիտդ երկնառաք,
Ա՜յ քեզ եռանդ, չի դիմանում
Գրիչս խեղճ ու կրակ:

Հրա՛շք աղջիկ, եղի՛ր այդպես
Միշտ մաքուր ու լուսերես,
Որ սիրելիդ ամեն անգամ
Ցնծա՜, զերթ նոր գտավ քեզ:

Սուրեն Սահակյան

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: