Ճամփորդություն

Աշխարհի 10 ամենահայտնի թանգարանները

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

1․ Լուվրի թանգարան, Փարիզthe-louvre-museum-in-paris-france-paris-france+1152_12919362321-tpfil02aw-19588Այստեղ միշտ երկար հերթեր են գոյանում, սակայն արժե սպասել տեսնելու համար աշխարհի ամենամեծ և ամենահայտնի թանգարանը:
Թանգարանում Լեոնարդո-Դա-Վինչիի Մոնա Լիզա կտավը համարվում է ամենահայտնին, սակայն կան հազարավոր ոչ նյութական գանձեր եգիպտական, ասիական, հին հունական և հռոմեական քաղաքակրթություններից:

mona-lisa

2. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգhermitage_d07Այս հսկայական թանգարանն իր մեջ ներառում է նկարների մեծ հավաքածու: Սա մի ցնցող տեղ է, որն ընդգրկում է աշխարհի պատմությունը՝ սկսած քարե դարից մինչ ներկա ժամանակներ: Հատկապես տպավորիչ են ոսկե սենյակները՝ ոսկե ակնեղենով:

3. Բրիտանական թանգարան, ԼոնդոնBritish_museum_entrance
Թանգարանն իր մեջ ներառում է միլիոնավոր արվեստի գործեր ամբողջ աշխարհից:
Թանգարանի ցուցասրահներում կտեսնեք մարդկային պատմության և մշակույթի հետքեր Եգիպտոսից, Հունաստանից, Հռոմեական քաղաքակրթությունից, Ասիայից, Աֆրիկայից և Միջնադարյան Եվրոպայից:

British_Museum_DomeԹանգարանում հատուկ ուշադրության են արժանանում մարմարե արձանները, որոնք ձևավորվել են Աթենքի Պարթենոն քաղաքում:

fdg

4. Եգիպտական թանգարան, Կահիրեr_seaman@hotmail.com
Այստեղ դուք կգտնեք եգիպտական արվեստի ամբողջական հավաքածուն: Հազարավոր գանձերի մեջ են ներառված նաև Թութանհամոնի շիրիմից գտած իրեր, Թութանհամոնի տապանաքարը, որոնք պահվում են Mummy (Մումյա) սենյակում:

02_20030525_Tutankhamun_coffin_Egyptian_Museum

5. UFFIZI թանգարան, ՖլորենսիաThe Uffizi in Florence at night, in the background Palazzo Vecchio --- Image by © Wilfried Krecichwost/CorbisԱյս 16-րդ դարին պատկանող պալատում պահվում են հարյուրավոր գլուխգործոցներ` հրաշալի վերածննդի քանդակներ, Բոտիչելիի հայտնի Վեներայի ծնունդը գլուխգործոցը, և այլ գլուխգործոցներ:

Botticelli-Birth-of-Venus

6. Մետրոպոլիտան արվեստի թանգարան, Նյու Յորքexterior real estate The Metropolitan Museum of Art on Fifth Avenue Friday, March 13, 2009 in New York. The museum suggests a $20 donation, however, visitors may contribute any dollar amount. (N.Y.Post: Chad Rachman)Այս աչքի ընկնող թանգարանում պահվում են  2 միլիոնից ավել, վաղնջական ժամանակներից մինչև 21-րդ դարի` եգիպտական, հունական, հնդկական, ինչպես նաև եվրոպական  արվեստի գործեր:

7. Մոմա թանգարան, Նյու ՅորքDanfossՍա աշխարհի ժամանակակից արվեստի կարևոր թանգարաններից մեկն է: Այն  ընդգրկում է 19-րդ դարից մինչև մեր օրերի գլուխգործոցներ, որոնցից հայտնիներն են` Պիկասոյի` «Դավուազելե Դը-Ավինյո»-ն, և Վան Գոգի` «Աստղային գիշեր»-ը:

the-starry-night-1889(1)

8. Վատիկանի թանգարան, Հռոմinside-vatican-museums-vatican-city-wallpaper-1594x1080Մի շարք ցուցահանդեսների սրահներ լցված են անգին գանձերով, որոնք այցելուներին երկար գամում են իրենց առջև, իսկ գլուխգործոցների վեհությունն ու գեղեցկությունը տանում են նրանց դեպի խորհրդավոր հեռուներ:

SONY DSC

9. Պրադո թանգարան, ՄադրիդVllanuevaElPradoMusMadrid1785Այս գանձարանն իր մեջ պահում  է քանդակներ և նկարներ, սակայն ամենամեծ և հանրաճանաչ հավաքածուն, բնականաբար, իսպանացի Գոյայի, Գրեկոյի և Վալեսքեզի գլուխգործոցներն են:

Museo_del_Prado_(Madrid)_15

10. Ազգային հնագիտական թանգարան, ԱթենքNational_Archaeological_Museum_Athens_09
Սա այն վայրն է, որտեղ կարելի է հիանալ հին հունական գլուխգործոցներով: Այս անզուգական հավաքածույի մեջ են ներառված նաև բրոնզե Արտեմիսի և Պոսեիդոնի քանդակները` Ք.ա. 5-րդ դար:

0028MAN-Room3

Սիրելի ընթերցողներ, եթե կարող եք շարունակեք ցանկը կամ գրեք ձեր սիրելի թանգարանի մասին:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: