Բանաստեղծություններ

Լեռը

Լե՛ռը՝ Հայոց հավերժական երազանքի,
Լեռը՝ Հայի ուրախության ու տանջանքի,
Բազմադարյան ուղեկիցը մեր պաատմության,
Մեր լավ ու վատ օրերի վեհ, անխո՜ս վկան․․․

Լե՛ռն երկնահաս՝ սիրտը Հայոց լեռնաշխարհի,
Լեռն Արարատ՝ բիբլիական լեգենդն անհաս,
Որի վրա իջևանեց ցեղը Նոյի,
Երբ աշխարհն էր էն անեծքից մաքրում Աստված։

Լեռն անսասան՝ ինձ է նայում էն մշուշից,
Ում չքնաղ դեմքը տեսնելիս ամեն անգամ—
Մի հաճելի՜  զգացում է պատում սրտիս,
Հոգիս լցվում՝ ուրախությա՛մբ անզուգական․․․

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։