Ֆիլմեր

«Տանը միայնակ -2 Նյու-Յորքում մոլորվածը»

«Տանը միայնակ․ 2․ Նյու-Յորքում մոլորվածը»

Թողարկման տարեթիվ՝  1992թ
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն
Ռեժիսոր՝ Քրիս Կոլումբուս
Դերերում՝ Մաքոլեյ Կալկին, Ջո Փեշի, Դենիել Սթեռն, Ռոբ Շնայդեր, Թիմ Կարրի և ուրիշներ։

Այս անգամ մեր չարաճճի հերոսը հանգամանքների բերումով կրկին մնում է առանց հարազատների։ Օդանավակայանում պատահմամբ սխալ ինքնաթիռ նստելով նա հայտնվում է Նյու-Յորքում։ Նրա հետ է նաև հայրիկի անձնական պայուսակը՝ բանկային քարտով հանդերձ։
Իսկ թե ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում՝ էլ չեմ մանրամասնում, դիտեք ինքներդ։ Հատկապես որ ճակատագրի չարաճճի կատակի բերումով նա նորից հանդիպում է իր վաղեմի ախոյաններին ․․․

Բարի՛ դիտում։

Առցանց դիտման այլընտրանքային հղումը` այստեղ

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։