Ֆիլմեր

«Տանը միայնակ»

Կան ֆիլմեր, որոնք շատերիս մոտ հաճելի հիշողություններեն արթնացնում՝ կապված մեր մանկության հետ։

«Տանը միայնակ»

Թողարկման տարեթիվ՝  1990թ
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն
Ռեժիսոր՝ Քրիս Կոլումբուս
Դերերում՝ Մաքոլեյ Կալկին, Ջո Փեշի, Դենիել Սթեռն և ուրիշներ։

Ֆիլմը մի բազմանդամ ընտանիքի ամենափոքրիկ անդամի՝ Քեյվինի մասին է, ում ծնողները պատահմամբ թողնելով տանը միայնակ, ողջ ընտանիքով մեկնում են ամանորյա ճամփորդության։ Տղան,  լինելով շատ աչքաբաց և չարաճճի անձնավորություն, հեշտությամբ հարմարվում է իր վիճակին, և սկսում է վայելել իր մենությունը։
Շուտով նա հայտնվում է երկու ավազակների տեսադաշտում։
Դեպքերի անկանխատեսելի զարգացումներն ու անսպառ ծիծաղն ապահովված են․․․

Բարի՛ դիտում։

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։