Բանաստեղծություններ

Հազարամյա շուրջպարը

autumn

ՀԱԶԱՐԱՄՅԱ ՇՈՒՐՋՊԱՐԸ

Ես ծնվել եմ տերևաթափի ժամանակ,
Երեկո էր՝ խոր մթնշաղ ու մայրամուտ,
Ես եկել եմ՝ որպես մարդկանց մի բաց նամակ,
Որ աշունն էլ ընդունակ է արարելու:

Կարմիր, դեղին երանգներով իր բոցավառ
Պատմում է նա մի նոր երգի վեհ լռություն,
Որ շատ շուտով սիրահոժար մեզ մոտ կգա՝
Ջերմացնելով ձմռան ցրտից ամեն անկյուն:

Երբ կնիրհի երկիրը մեր անուշ քնով,
Օրոր կասի նա քաղցրաձայն և մայրաբար,
Բայց կզիջի իր տեղն արդեն նոր զարթոնքով
Ու հաղթությամբ եկող կանաչ գարնան համար:

Վառ ծաղկունքին կհաջորդի մի թեժ ամառ,
Որից հետո կրկին կգա խոնարհ աշուն,
Եվ այսպիսի հերթափոխով հազարամյա
Այցելում է բնությունն իր ընկեր՝ մարդուն:

Սուրեն Սահակյան

autumn-leaves

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: