Բիզնես

10 կանոն նոր կոլեկտիվում հարմարվելու համար

Երբեմն կյանքի պայմանները հանգեցնում են հին ապրելավայրերի, աշխատատեղերի փոփոխության։ Եվ մեր առջև կանգնում է նոր միջավայրում և կոլեկտիվում հարմարվելու խնդիր։ Որքան էլ այն, ինչին մենք հասել ենք գրավիչ ու հետաքրքիր լինի, դա չի կարող բացառել նոր կոլեկտիվում առաջացող խնդիրները։

Որպեսզի Ձեր հարմարումը նոր կոլեկտիվում հաջող լինի և ստեղծվի բարենպաստ մթնոլորտ, հոգեբաններն առաջարկում են օգտվել այս 10 կանոններից։

  1. Ժպտացեք։ Ժպիտը տրամադրում է դեպի շփումը և խոսում է այն մասին, որ դուք վստահ եք Ձեր ուժերի վրա, առույգ եք և պատրաստ նոր աշխատանքին։
  2. Եկեք աշխատանքի ժամանակին։ Դա Ձեր կողմից բավականին կանխատեսող քայլ կլինի։ Դուք դեռևս չգիտեք, թե ինչպես են վերաբերվում ուշացումներին և այդպես կարող եք խուսափել տհաճություններից։ Մյուս կողմից դա հարգանքի արտահայտում կլինի։
  3. Ներկայացեք կոլեգաներին։ Ներկայացեք և հակիրճ ու բարեհաճորեն պատմեք Ձեր մասին։ Խնդրեք Ձեզ օգնել հարմարվել կոլեկտիվում։
  4. Սկսվեց աշխատանքային օրը։ Այժմ հնարավորություն ունեք ուսումնասիրել Ձեր նոր պարտականությունները և միևնույն ժամանակ ծանոթանալ մարդկանց հետ։
  5. Ուշադիր եղեք Ձեր արտաքին տեսքին։ Եթե կա հստակ կանոն հագնվելու, ապա պետք է հետևեք դրան։ Իսկ եթե ոչ, ապա եղեք կոկիկ, ոճային, ճաշակով և հավաք։
  6. Շփվեք։ Եղեք բարեհամբույր և շփվող։ Միևնույն ժամանակ հարկավոր է պահպանել որոշակի տարածություն։ Նմանապես բարեհամբույր եղեք բոլորի հետ, մի մասնակցեք բամբասանքներին և սադրանքներին։
  7. Արտահայտեք Ձեր բնավորությունը։ Շատ կարևոր է պահպանել անձնական սահմանները։ Կարող եք լինել բաց, բարեհամբյուր և շփվող, բայց պետք է պատրաստ լինեք պաշտպանելու Ձեր շահերը։
  8. Հարցեր տվեք։ Եթե ցանկանում եք Ձեր աշխատանքի մասին շատ տեղեկություն ստանալ, աշխատեք շատ հարցեր տալ։ Որքան բազմակողմանի լինի Ձեր հայացքը, այնքան քիչ է հավանականությունը սխալվելու։
  9. Մի վախեցեք սխալվել։ Սխալներն աշխատանքում և կոլեկտիվում անխուսափելի են։ Եվ դա նորմալ է։ Ընդունեք Ձեր սխալները և փորձեք ուղղել այն։ Հիշեք, որ ցանկացած սխալ հնարավորություն է սովորել ինչ-որ նոր բան։
  10. Ոչ մի դեպքում մի թույլ տվեք Ձեզ
  • Խոսել բարձր տոնով
  • Բամբասել, չարախոսել
  • Վրեժխնդիր լինել
  • Բողոքել կոլեգաներից
  • «օգնել» առանց հայցի
  • Ուշանալ աշխատանքից
  • Հրահրել կոնֆլիկտներ։

Իհարկե ցանկացած նոր վայրում կան բազմաթիվ բարդություններ, բայց եթե հետևեք այս խորհուրդներին, հարմարումը նոր կոլեկտիվում կլինի ավելի հեշտ և հաճելի։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: