Բանաստեղծություններ

Վայելիր

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Վայրկյանն ամեն վայելի՛ր,
Քանի րոպե չի դառել,
Րոպեներդ էլ մի՛ վատնիր,
Քանի օրդ չի սառել:

Օր կա կյանք է, օր կա՝ մահ,
Նայած՝ ինչով ես լցված,
Կյանքդ կլինի անմահ,
Թե Տիրոջով ես փրկված:

Ապրի՛ր կյանքը սիրելով,
Սիրի՛ր Խոսքը Սիրողի,
Կյանքը սեր է բերելու
Ճշմարտություն խոսողին:

Ինչքան Աստծուն դու լսես,
Խոսքն Իր քեզնից վեր դասես,
Այնքան վեր ես լինելու,
Սեր ես միշտ վայելելու:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան