Սպորտ

15 զարմանալի փաստեր, որոնք կզարմացնեն ֆուտբոլասերներին

Ներկայացնում ենք ձեզ 15 ուշագրավ փաստեր և իրադարձություններ` կապված ֆուտբոլի հետ, որոնց մասին դուք դեռ չեք լսել։

  1. 1939 թվականի Միացյալ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչում Վիեննայի Ռապիդը հանդիպում էր Ֆրանկֆուրտի հետ և հաղթական 3 գնդակները Ռապիդը խփեց վերջին 15 րոպեների ընթացքում: Այդ օրվանից հետո Ռապիդի տնային հանդիպումներում մի ավանդույթ կա. բոլոր հանդիպումների վերջին 15 րոպեները անցնում են բարձր ծափահարությունների ներքո:
  1. 1976 թվականի մարտի 20-ին տեղի ունեցավ Աստոն Վիլլա – Լեսթեր Սիթի հանդիպումը: Այս հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, և ուշագրավ փաստն այն է, որ այս հանդիպման բոլոր գոլերը խփեց Աստոն Վիլլայի ֆուտբոլիստ Քրիս Նիկոլլը՝ 2-ը սեփական, 2-ը հակառակորդի դարպասը:
  1. Հայտնի ռուս դարպասապահ Լև Յաշինը եղել է ոչ միայն ֆուտբոլային` այլ նաև հոկեյի դարպասապահ: 1953 թվականին նա դարձել է Հոկեյի ԽՍՀՄ գավաթակիր և ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր: Նրան արդեն հրավիրում էին ԽՍՀՄ հավաքական աշխարհի առաջնությանը մասնակցելու, սակայն Յաշինը հրաժարվել է` որոշելով կենտրոնանալ ֆուտբոլի վրա:
  1. Հոնդուրասի և Սալվադորի միջև վեցօրյա պատերազմի պատճառ է դարձել այս երկու երկրների հավաքականների Աշխարհի 1969 թվականի առաջնության ընտրական փուլում կայացած խաղում Սալվադորի հավաքականի հաղթանակը:
  1. «Բուխարեստ – Բելգրադ» գնացքի վարորդը դժվարությամբ է կարողացել կանգնեցնել գնացքը և խուսափել մի տղամարդու վրայերթի ենթարկելուց, ով պառկած էր գնացքի գծերի վրա: Այդ խիզախ տղամարդը մի ֆուտբոլային երկրպագու էր, ով կանգնեցրեց գնացքը` Բելգրադում կայանալիք հանդիպումը բաց չթողնելու համար:
  1. Իսպանական Ֆուենտե քաղաքի տեղի ակումբը ընդունում էր Գոնշա ակումբին և պարտվում էր 0-2 հաշվով, երբ հանկարծ խաղադաշտ են ներխուժում 3 կատախած ցուլեր: Ֆուտբոլիստները և մրցավարները դժվարությամբ են կարողանում փախչել ցուլերից: Հետագայում պարզվել է, որ այդ ցուլերին բաց է թողել տան տերերի մի երկրապագու, ով ուզեցել է կանգնեցնել հանդիպումը և թույլ չտալ իր թիմի խոշոր պարտությունը:
  1. 1891 թվականին իռլանդացի ֆուտբոլի մասնագետ Ջոն Պենալտին առաջարկեց ֆուտբոլային կանոնների մեջ մտցնել 11 մետրանոց տուգանային հարված, որը նշանակվում է պաշտպանվող թիմի տուգանային հրապարակում հարձակվողի նկատմամբ կանոների խախտման կամ ձեռքով խաղի դեպքում: Առաջինը այս օրենքը գործեց Իռլանդիայի ֆուտբոլի լիգայում: Այժմ այդ հարվածը ամբողջ աշխարհում հայտնի է պենալտի անվանումով:
  1. 1978 թվականին Հունաստանի առաջնության շրջանակներում Էթնիկոս ակումբը ընդունում էր ՊԱՈԿ-ին: Հաշվում առաջ անցնելով` ՊԱՈԿ-ի բոլոր ֆուտբոլիստները վազեցին դեպի պահեստայինների նստարան և սկսեցին բուռն կերպով տոնել խփած գնդակը չնկատելով մրցավարի խաղը վերսկսելու ազդանշանը: Դրանից օգտվելով Էթնիկոսի ֆուտբոլիստները խաղարկեցին գնդակը և, առանց խոչընդոտ, անցնելով դաշտի մյուս կեսը, հավասարացրեցին խաղի հաշիվը:
  1. Մի հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Իսպանիայի երկրորդ լիգայի Սան Իսիդրոյի և Օլիմպիկո Կարրանտեի միջև հանդիպման ժամանակ: Խաղավարտից 3 րոպե առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները շրջապատել էին մրցավարին` այդպես ցուցադրելով իրենց բողոքը վատ մրցավարության դեմ: Այդ անհարմար դրության մեջ մրցավարը շուտ կողմնորորշվեց և, հանելով կարմիր քարտը, հեռացրեց բոլոր 22 ֆուտբոլիստներին:
  1. Հիսունական թվականներին Իտալական Սիենա քաղաքում ֆուտբոլային մրցավարները որոշեցին ֆուտբոլ խաղալ: Կազմեցին երկու թիմ և խաղը սկսվեց: Ամեն ինչ նորմալ էր ընթանում մինչ այն պահը, երբ թիմերից մեկի դարպասը խփվեց մի վիճելի գնդակ, և բոլոր մրցավարները, ելնելով իրենց մասնագիտությունից, սկսեցին վիճելով ապացուցել իրենց ճշտությունը: Վեճը վերածվեց մի մեծ կռվի, որին արդեն ստիպված միջամտեց Սիենայի ոստիկանությունը:
  1. Իտալացի դարպասապահ Գրոսսոն հանդիպման ժամանակ մրցավարին առաջարկեց ակնոց գնել և այդ արտահայտության համար հեռացվեց խաղադաշտից: Հետագայում պարզվեց, որ Գրոսսոն հանդիսանում է օպտիկական խանութի սեփականատեր, իսկ մրցավարը իրոք ուներ տեսողության խնդիրներ: Այս իմանալուց հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն արդարացրեց Գրոսսոյին, իսկ հենց այդ մրցավարը ակնոց գնեց հենց Գրոսսոյի խանութից:
  1. Բոցվանանի ֆուտբոլի ազգային հավաքականը իր գոյության 28 տարիների ընթացքում չի տարել և ոչ մի հաղթանակ, իսկ հավաքականի մարզիչ եղել են 50 մասնագետներ, որոնցից 4-ը նախկին ԽՍՀՄ մարզիկներ են:
  1. Շաբաթ օրերին ֆուտբոլ խաղալու թույլատվության օրենքի քննարկումը Իսրաելի պարլամենտում արդեն տևում է 7 տարի, իսկ բողոքարկման դիմում գրվել է 38 անգամ:
  1. 1959 թվականին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքի մարզադաշտի պատասխանատուները սխալվել էին` ֆուտբոլի և հենդբոլի հանդիպումները նշանակելով նույն ժամին: Թիմերից ոչ մեկը չցանկացավ զիջել, և այդ երկու հանդիպումները կայացան միաժամանակ: Խաղադաշտում առկա էր 4 թիմ և 2 գնդակ:
  1. Ֆուտբոլային պատմության մեջ հայտնի է 2 դեպք, երբ մրցավարները կարմիր քարտ են ցույց տվել իրենք իրենց: Առաջինը Պիտերբորո Նորթ Էնդ – Ռոյալ Մեյլ թիմերի խաղը սպասարկող Էնդի Ուեյնն էր, ով հեռացրեց ինքն իրեն` թիմերից մեկի դարպասապահի հետ վեճից խուսափելու համար: Իսկ երկրորդը Սոութհեմփտեն Արմս – Հերսթբորն Թարրանթ Բրիթիշ Լեգիոն հանդիպման մրցավար Մելվին Սիլվեստրն էր, ով իրեն հեռացրեց ֆուտբոլսիտներից մեկի հետ կռվի համար:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: