Սպորտ

Ֆուտբոլային 15 զարմանալի իրողություն

Ֆուտբոլային պատմության ընթացքում եղել են շատ հետաքրքիր իրավիճակներ, որոնց մասին քչերը գիտեն։ Դրանց թվում են այս 15 իրողությունը, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

  1. 60 –ական թվականներին ինքնատիպ ռեկորդի հեղինակ է դարձել իտալական Բրեշիա թիմի պաշտպան Մացցիան: Մացցիան Մենտովա ակումբի դեմ հանդիպման 38-րդ վայրկյանին գնդակը ուղարկեց սեփական դարպասը` դառնալով ֆուտբոլի պատմության ամենաարագ ինքնագոլի հեղինակ:
  1. 2005 թվականի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում գրանցվել է ֆուտբոլում ձայնի բարձրության ռեկորդ: Լիվերպուլի ֆուտբոլիստ Յոն Առնե Րիսսեի Չելսիի դարպասը խփած գոլից հետո Մերսիսայդյան ակուբի երկրպագուները արձակեցին 130.7 դեցիբել հզորությամբ ձայն: Այս ռեկորդը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Մինչ այդ գոլի ռեկորդը պատկանում էր 2000 թվականին Դենվեր Բրոնքս թիմի երկրպագուներին: Այդ խաղում ձայնի հզորությունը կազմում էր 128.74 դեցիբել:
  1. Բրազիլացի պաշտպան Պինեյրոյին անվանում էին գոլերի ռեկորդակիր, բայց սեփական դարպասի: Բրազիլիայի առաջնությունում նա կարողացել էր 10 անգամ գրավել սեփական դարպասը: Երբ նրան տեղափոխեցին հարձակման գիծ նա իր առաջին խաղում ևս գրավեց սեփական դարպասը: Երբ նա դարձավ 25 տարեկան նրա խաղընկերները նրան նվիրեցին ուղեցույց, որի վրա գրված էր. «Հիշիր մրցակիցը մյուս կողմում է»:
  1. Իտալական Ակցի քաղաքում տեղի ունեցող ընկերական հանդիպման ժամանակ թիմերից մեկի հարձակվող Մասկիոն չկարողանալով հարվածել գնդակին հարվածեց խոտին այնպես, որ լուրջ վնասեց ոտքը: Հետագայում խաղադաշտի այդ հատվածում հայտնաբերեցին ոսկորներ, որոնք դարձան հնագիտական արժեքավոր գտածոներ: Մասկոն ստացավ գումարային պարգևատրում և շքանշան հնագիտական պեղումներին մասնակցելու համար:
  1. Բուենոս Այրեսի մարզադաշտներցի մեկում մի հետազոտություն էր կատարվել, որը պետք է ապացուցեր, որ չամուսնացած ֆուտբոլիստները առավելություն ունեն ամուսնացածների հանդեպ: Նշանակվեց 11 մետրանոց ամուսնացածների դարպասին և գոլից հետո խաղադաշտ դուրս եկան ֆուտբոլիստների կանայք և ծեծի ենթարկեցին մրցավարին հաղթանակը տալով իրենց ամուսիններին, իսկ մյուս թիմի ֆուտբոլիստները մրցավարի ճակատագրին չարժանանալու համար համաձայնեցին: Հետազոտությունը ձախողվեց:
  1. Լեհական Բիդգոշ քաղաքում տեղի ունեցավ մի ուշագրավ հանդրպում: Տեղական թերթերի լրագրողներից կազմված թիմը խաղում էր հանքափոր Օսինսկու ընտանիքի անդամներից կազմված թիմի հետ: Չնայած, որ 15-28 տարեկան տղաներից կազմված թիմը պարտվեց, բայց հանդիսատեսը ջերմ ողջունեց այդ թիմի «ստեղծողին»:
  1. Բրազիլիական Կակովա ակումբը, որը բավականին լավ արդյունքներ էր ցուցադրում հանկարծ մի օր լուծարվեց Ներքին Գործերի նախարարության որոշման համաձայն: Պատճառն այն է, որ այդ թիմի ֆուտբոլսիտների մեծամասնությունը հանդիսանում էին ոստիկաններ և նրանց հանդիպումների ժամանակ քաղաքի բոլոր ոստիկանները գալիս էին մարզադաշտ աջակցելու իրենց կոլեգաներին, իսկ մինչ այդ քաղաքը տառապում էր հանցագործություններից:
  1. Բրիտանական կղզիներում մառախուղը սովորական երևույթ է: Սակայն մի հետաքրքիր դեպք է տեղի ունեցել երկու շոտլանդական ակումբների միջև հանդիպման ժամանակ: Մառախուղը այնքան էր խտացել, որ ֆուտբոլիստները ստիպված էին փնտրել գնդակը և խաղընկերներին: Մի պահ մրցավարը նկատեց, որ խաղադաշտում ֆուտբոլիստները շատ են` մոտենալով պահեստայինների նստարանին մրցավարը տեսավ, որ նրանք դատարկ են և անմիջապես դադարեցրեց հանդիպումը: Այդ պահին խաղադաշտում էին գտնվում 30 ֆուտբոլիստ:
  1. 1969 թվականի նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի «ամենաանկարգապահ» հանդիպումը: Երկու թիմերի միջև այնքան ուժգին կռիվ էր սկսվել, որ մրցավարը պատժեց բոլոր ֆուտբոլիստներին և նույնիսկ 4-րդ մրցավարին:
  1. Հայտնի է, որ անգլիացիները ամենաակտիվ ֆուտբոլային երկրպագուներն են և պատրաստ են իրենց ակումբի համար անել գրեթե ամեն ինչ: Եվ երկրպագուների կողմից պետությանը տարեկան հասցված վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ:
  1. Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ուժգին քամին քշեց պարաշուտիստների մի խումբ դեպի մարզադաշտը: Պարաշուտիստներից մեկը վայրէջք կատարեց դարպասապահի վրա այն պահին, երբ նա պատրաստում էր ետ մղել գնդակը հակառակորդի հարվածից: Գնդակը հայտնվեց դարպասում: Չնայած թիմի խաղացողների բողոքներին` մրցավարը հաշվեց գոլը պատճառաբանելով, որ պարաշուտիստի վայքէջքը  «վերին ուժերի միջամտություն էր»:
  1. Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1981 թվականի օգոստոսի 1-3-ին: Երկու իռլանդական թիմերը հաղթողին որոշեցին 65 ժամ 1 րոպե հետո:
  1. Ֆուտբոլը պաշտոնապես արգելվում է 6 երկրներում, որոնց շարքին են պատկանում Ավղանստանը, Կոմպուչան, Գրենլանդիան: Իսկ ԱՄՆ-ի Յուտա նահանգում թույլատրվում է խաղալ եվրոպական ֆուտբոլ միայն այն դեպքում, երբ խաղադաշտը գտնվում է եկեղեցուց 1.5 մղոն հեռավորության վրա: Գոլֆի, ամերկիկյան ֆուտբոլի և բեյսբոլի համար դա կես մղոն է:
  1. Խուլիո Իգլեսիասը երիտասարդ ժամանակ եղել է ֆուտբոլային դարպասապահ և պաշտպանել է Մադրիդի Ռեալի դարպասը: Սակայն 20 տարեկան հասակում նա ավտովթարի է ենթարկվել և մնացել հիվանդանոցում երեք տարի: Նրա ամբողջ մարմինը անշարժացած էր բացի ձեռքերից: Նա սովորում է կիթառ նվագել և հետագայում դառնում է աշխարհահռչակ երգիչ:
  1. «Օլե-Օլե-Օլե» ֆուտբոլային երգը եկել է Իսպանիայից, որտեղ «Օլե» բառը գոռում էին կորրիդայի կամ ֆլամենկո պարի ժամանակ: Իսկ այնտեղ հայտնվել է «Ալլահ» բառի ձևափոխության միջոցով, որը բացականչում էին արաբները աղոթքի ժամանակ, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Իսպանիայում:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: