Ֆիլմեր

«Փոքրիկը զբոսանքում»

«Փոքրիկը զբոսանքում»
Սա ևս այն ֆիլմերի շարքից է, որոնք մեր մեջ արթնացնում են քաղցր հիշողություններ։

Թողարկման տարեթիվ՝  1994թ
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն, արկածային, ընտանեկան
Ռեժիսոր՝ Պատրիկ Ռիդ Ջոնսոն
Դերերում՝ Ջո Մանտենիա, Լառա Ֆլին Բոյլ, Ջո Պանտոլյանո և ուրիշներ։

Այս զվարճալի կատակերգությունը մի մեծահարուստ ընտանիքի՝ ինն ամսական երեխայի և նրան առևանգած երեք ավազակների անհավանական ծիծաղաշարժ արկածների մասին է։ Երեք ավազակներ որոշում են մեծ գումար աշխատել, և առևանգում են Նյու Յորքի մեծահարուստներից մեկի մանկահասակ որդուն։ Նրա հետ է նաև իր սիրելի պատկերազարդ գիրքը, որի ցուցումներով էլ փոքրիկ տղան ակամայից փախչում է ավազակներից, նրանց ենթարկելով անասելի փորձությունների։

Բարի՛ դիտում։

 

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։