Ապրելակերպ

Յուրաքանչյուր համացանցի օգտատեր պետք է պարտադիր այս կանոնների մասին իմանա

Ինտերնետը միշտ էլ եղել է մարդկանց մտքի երևակայության աղբյուր, բայց հիմա այն ոչ թե երևակայություն է, այլ հետաքրքիր, ժամանցային նաև շատ վտանգավոր իրականություն:

Լինելով 20-րդ դարի գլուխգործոց, այն նույնպես ենթարկվում է էթիկետի կանոններին և այդ ամենի պահպանումը ոչ միայն ցանակալի է, այլ շատ երկրներում պարտադիր:

Ինտերնետը տալիս է հնարավորություն մարդկաց ազատության զգացում, մարդ կարող է ամեն ինչ գրել, արտահայտվել, քննադետել կամ էլ վարկաբեկել ցանկացած մարդու կամ խնդիր: Կարող է նաև գովել, ցուցադրել իր կյանքը, ապրելակերպը և այլն…

Այսօր զարգացած երկրներում գրեթե բոլորը օգտվում են համացանցից, և այդ տենդեցը գնալով տարածվում է ողջ աշխարհով  մեկ:

Այն իր տեսակի մեջ ունի և դրական և բացասական գործոններ:

Ինտերնետը տալիս է հնարավորություն հանդես գալ

  • անանուն,
  • կապ առանց սահմանների մեծ թվով մարդկանց հետ,
  • նամակագրություն, հետաքրքիր զրույցներ,
  • հնարավորություն շփվելու առանց տեսնելու միմյանց,
  • արագ որոշում հրատապ հարցերի, գործարար ոլորտում,
  • ինտերնետը նաև շատ հարմար և մատչելի կապ է, շատերի համար,
  • նաև ամուսության լայն հնարավորություն է տալիս:

Բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ այս ամենը արվել է մարդկանց համար, և ինչքան էլ մենք մեկս մյուսին չենք տեսնում, բայց գործ ունենք մարդկանց հետ:

Իսկ որտեղ մարդ այնտեղ էթիկան, քանի որ էթիկան իր գոյությունով հանդես է գալիս որպես լավագույն պաշտպանը մարդկության: 

Բայց երբեք չպետք է մոռանալ, որ ինտերնետը ստեղծվել է ավելի շատ նախ ռազմական հետո նաև գործնական կապերի համար, և ցանկալի է պահպանել եթե ոչ առաջինը, ապա գոնե երկրորդը՝ օգտագործելով որքան հնարավոր է գործնական կապերի համար:

Երբ ընկերության հայտ են ուղարկել ինչպես ճիշտ ընտրել?

Ինտերնետի էթիկետ

Ինտերնետի էթիկետ

Անվտանգության կանոնների համաձայն, կարելի է ընկերության հայտը հաստատել միայն այն մարդկանց հետ, ովքեր՝

  • ամենաքիչը ունենա 9 տարբեր վայրերում արված լուսանկար,
  • անձնական տվյալները համապատասխանում են իրականությանը,
  • նաև որ ունեք ընդհանուր ընկերներ ու այդ ընկերներից ամենաքիչը երեքը ճանաչում են տվայլ մարդուն:

Ինչպե՞ս ճիշտ լրացնել համացանցում անձնական տվյալները, որը նաև լինի անվտանգ

Ըստ համաշխարհային համացանցի մարդկանց իրավունքների պաշտպանության ասոցացիայի

  • ճիշտ գրել անուն ազգանունը,
  • նշել տարիքը միայն, բայց ոչ ծննդյան ամիսը և օրը,
  • նշել այն երկիրը, որտեղ ապրում ես, բայց ոչ մի կերպ չնշել հասցեն անգամ որոշ դեպքերում քաղաքը,
  • թույլատրելի է նշել կրթությունը, աշխատանքը, հոբբին, սիրված աֆորիզմները,
  • լուսանկարների ճիշտ ընտրությունը և դրանց հրապարակումը, անգամ կան երկրներ, որտեղ արգելված է լողազգեստով լուսանկարների տեղադրումը,
  • պարտադիր է նշել ընտանեկան կարգավիճակը, հատկապես, եթե ամուսնացած է: Քանի որ ինտերնետը այսօր շատ քիչ է օգտագործվում իր բուն նպատակին: Ուսումնասիրությունների համաձայն մարդկանց՝ հատկապես երիտասաևդների մեծ մասը այն օգտագործում է անձնական նկատառումներով: Հետևաբար եթե այն այդպես է, հետագա խնդիրներից զերծ մնալու համար խորհուրդ են տալիս ավելի քան շգույշ լինել, կապ հաստատել միայն այն մարդկանց հետ, որոնց անձնական տվյալները համապատասխանում են անվտանգության կանոններին որոշ չափով, և հարաբերությունները խորացնել միմիայն այն ժամանակ, անձամբ այդ մարդուն տեսնելուց հետո:

Եթե գործարար մարդ է, պետք է զգուշանա

գործարար

  • տվյալների խիստ անձնական հրապարակումից,
  • նամակագրություններից, ոչ մի այնպիսի նամակ, որը հետագայում կդառնա խակերների թիրախ,
  • օգտագործի համացանցը միայան գովազդի նպատակով, իսկ ցանկացած ֆինանսական շարժը միայն կատարի համացանցից դուրս, բացառությամբ քարտային փոխանցումներից, այն էլ միայն վստահելի և լինցեզավորված համակարգերով,
  • երեբեք չօգտագործի իր տեղը մատնանշող ծրագրից,
  • ընտանիքի անձնական լուսանկարների հրապարակելուց:

Իսկ համաշխարհային առողջապահությունը զգուշացնում է որ 0-3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է ինտերնետի ներկայությունը:

4-8 տարեկան երեխաներին միայն թույլատրելի է օրական 1.5-2.5 ժամ օգտվել, իսկ հասուն մարդուն օրական 4-5 ժամ և ոչ ավելին: Քանի որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինտերնետի ճառագայթները ազդում են բջջային համակարգի վրա և նպաստում են պարազիտ բջիջների ակտիվացմանը և զարգացմանը, հատկապես քաղցկեղածին բջիջները:

Եկե՛ք պահպանենք ոչ միայն մեր անձնական կյանքը, այլ նաև մեր առողջությունը:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: