Բանաստեղծություններ

Նա լույսն է Աստծո

Նա Լույսն է Աստծո,
Սերն՝ անհաղթելի,
Աննյութեղենն է
Մեր մեջ մարմնացյալ․․․
Հույսն է, հավատը,
Կամարը Ուխտի,
Խաչյալը՝ հանուն
Մաքրված մեղքի․․․
Նա Սկիզբն է հենց,
Խոսքը՝ Աստծո հետ
Ու Խոսքն Աստուած է—
Հավիտյան մեզ հետ․․․

– Տե՜ր օրհնյալ լինի
Անունդ բարի,
Փառքդ՝ հավիտյան
Կամքդ՝ հարատեւ․․․
Մեզ հետ եղիր, Տե՛ր,
Քո անհուն սիրով․․․
ԱՄԷՆ․․․

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։