Բանաստեղծություններ

Նուռը

Նուռը՝ քաղցր,
Նուռը՝ բերրի,
Նուռը՝ հայի
Հավերժական,
Անմահ կյանքի
Գրավական․․
Նուռը՝ իբրև
Հայ նրբիրան
Գեղեցկուհի
Աղջիկների
Մայրանալու
Նշանաբան․․․
Նուռը՝ քաղցր,
Ինչպես կաթը
Այն կենարար՝
Մոր ստինքի․․․
Նուռը՝ բերրի,
Քանց արգանդը
Սու՜րբ մայրիկի,
Որ հենասյունն
Ու լույսն է վառ՝
Հայոց ամուր
Ընտանիքի․․․

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։