Նորաձևություն

Սիրու՞մ ես հարմարավետ կոշիկներ

Աննա Սարգսյան
Հեղինակ՝ Աննա Սարգսյան

Բոլորն էլ սիրում են հարմարավետությունը և 21-րդ դարում այն հեշտ է իրագործել: Իսկ, եթե փորձենք հարմարավետությունն ու նորաձևությունը համադրել կարծում եմ դա ամենամեծ ձեռքբերումը կլինի: Առաջարկում ենք ծանոթանալ գրեթե բոլորի կողմից սիրված, հարմարավետ քայլվածքի համար պատրաստված հանդերձանքի արտադրության պատմության հետ:

19-րդ դարի վերջում, ԱՄՆ-ի «U. S. Ruber Company» – ում մշակվել են սպորտային կոշիկների նոր մոդելներ, համադրելով՝ ռետինե տակացուները ամուր կտավից պատրաստված գործվացքների հետ, որոնց համար էլ ընտրվել է «Keds» անվանումը: «Keds» («դեռահաս» – «kid») ապրանքանիշը գրեթե 70 տարի շարունակ ասոցացվել է սպորտային կոշիկների հետ:

Արագ զարգանում էր գնդակով խաղ՝ «Բասկետբոլ»-ը և անհրաժեշտ էր հատուկ կոշիկներ: 1917 թ-ին ի հայտ եկան Converse արտադրության առաջին սև կեդերը: Սպորտային կոշիկների երեք հսկաներ՝ Nike, Reebok և Adidas կազմակերպությունները հետևողականորեն ստվերում էին Converse-ին: Կազմակերպության միակ հաղթաթուղթը ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականի աջակցությունն էր, որին կազմակերպությունը կոշիկներ էր մատակարարում: Սակայն 2003 թ-ին դրությունը կտրուկ փոխվեց: Nike սպորտային ապրանքանիշը համագործակցության փոխադարձ համաձայնագիր կնքեց Converse-ի հետ: Բրենդի շրջանառության համար ներդրվեց 305 մլն դոլար, ինչն էլ մեծ ազդեցություն թողեց նրա հետագա ճակատագրի վրա: Կեդերն արտադրվում էին ոչ միայն կտորից այլ նաև կաշվե, թավշյա և այլ նյութերից:

Եվ այսպես այս նորարարությունը սկսեց լայն տարածում գտնել:

Հիպպիները կրում էին կեդերը, որպես բողոքի նշան, ընդդեմ թանկարժեք և նման այլ սպորտային կոշիկների: Չինական արտադրության կեդերը՝ ԽՍՀՄ-ում, համարվում էին էլիտար, քանի որ բարձրորակ էին և գրեթե չէին պոկվում: 21-րդ դարում կեդերը ամենահարմարավետ կոշիկներն են, և դրանցով մարդիկ կարող են գնալ ցանկացած վայր՝ ուղղակի զբոսնելու, դպրոց, համալսարան, վերջապես աշխատանքի և նույնիսկ՝ հարսանիքների: Ստորև ձեզ ենք ներկայացնում կեդերի գեղեցիկ շարքը: Ընտրի՛ր, ո՞րն է քեզ դուր գալիս:

vorna-aveli-lav-1 shipovannye-krossovki-ot-christian-louboutin1 originalnye-kedy nike-sb-eric-koston-2-armory-navylaser-orange-1 l3834 kedy-i-krosovki_6 kedy_4 kedy cr8rec_galow_hi_black_splatter aba572cafec624c408dfc88bee248fd8_zoom-746x400 100123200417069241

Հեղինակի մասին

Աննա Սարգսյան

Աննա Սարգսյան