Բանաստեղծություններ

Դուխո՛վ, տղե՛րք

Դուխո՛վ, տղե՛րք, մի՛ք ընկճվի,
Մենք արյունն ենք անպարտ Հայկի,
Ու մեր ձեռքին Թուրն է Կեծակ՝
Մեր Սասնա ծուռ կտրիչ Դավթի։

Դուխո՛վ, տղե՛րք, զարկե՛նք ուժգին,
Քանզի զարկը մեր հաղթ բազկի
Աստծո կամքով արդարացված,
Հողն է պահում մեր՝ տառապած։

Արդա՛ր է մեր զարկը, քանզի
Մենք մեր օջախն ենք պաշտպանում,
Ոչ թե էն նենգ բորենու պես
Ուրիշի քունն ենք խանգարում։

Դուխո՛վ, տղե՛րք, մենք կռվում ենք,
Հաղթում նույնիսկ առանց զենքի,
Ոչ թե կացնով՝ մութ գիշերով
Կյանքը խլում քնած մարդու․․․

Նրանք հաստա՛տ մեզ հաղթելու
Մի աննշան շանս էլ չունեն,
Թեկուզ անգամ մինչև ոտքի
Պճեղները զինված լինեն։

Իսկ թե ինչու՞ դրա մասին
Ողջ աշխարհը շատ լավ գիտի,
Անգամ նրան զենք ծախողը՝
Հանուն լոկ իր կեղտոտ շահի․․․

Լա՛վ իմացեք, զենքն այդ նրանք
Կուտակել են, որ մեզ թողնեն,
Ոտաբոբիկ, քոռ ու փոշման
Իրենց փարախը հետ քաշվեն:

Դուխո՛վ, տղե՜րք․․․ Մենք Հայ ազգն ենք,
Որ տվել է Նժդե՛հ, Մոնթե՛,
Եվ մեր սուրը, Աստված գիտե՝
Դեռ քանի՜ թուրք պիտի մորթե․․․

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։